3.3 Պարագաներ
Provox Brush/Provox Brush XL խոզանակը օգտագործվում
է հիվանդի կողմից՝ պրոթեզի ներքին մակերեսները մաքրելու
համար (Նկ․ 3):
Provox Flush-ը լրացուցիչ մաքրող սարք է, որը թույլ է տալիս
լվանալ պրոթեզը (Նկ․ 4):
Provox Vega Plug-ը հիվանդի օգտագործման համար նախատեսված
առաջին բուժօգնության գործիք է, որը ժամանակավորապես
արգելափակում է հեղուկի արտահոսքը պրոթեզի միջով (Նկ․ 5):
3.4 Լրացուցիչ սարքեր
Provox HME )Ջերմության և խոնավության փոխարկիչ(.
Ջերմո ւթյան և խ ոնավո ւթյան փ ոխանակ իչը մասամբ
վերականգնում է քթի բացակայող գործառույթները (օդի
տաքացում և խոնավեցում, շնչառության դիմադրություն):
Provox FreeHands HME. Ջերմության և խոնավության
փոխանակիչ, որը միավորված է տրախեոստոմայի ինքնաշխատ
կափույրի հետ և նախատեսված է առանց ձեռքերի միջամտության
խոսքի ձևավորման համար։
Provox LaryTube․ Սիլիկոնե տրախեալ կանյուլա՝ նախատեսված
կանխելու կտրվածքի նեղացումը և միևնույն ժամանակ պահելու
Provox համակարգի այլ վերականգնողական սարքերը։
Provox LaryButton. Փափուկ, ինքնուրույն կանգնող տրախեալ
կանյուլա՝ նախատեսված կանխելու կտրվածքի նեղացումը
և միևնույն ժամանակ պահելու Provox համակարգի այլ
վերականգնողական սարքերը։
4. Անցանկալի իրադարձություններ/
Անսարքությունների շտկում ըստ
ախտանշանների
Ձեր բժիշկը պարտավոր է տեղեկացնել Ձեզ պրոթեզի միջոցով
ձայնի վերականգնման բոլոր վտանգների և առավելությունների
մասին, ինչպես նաև տալ հրահանգներ, թե ինչ է պետք անել
անցանկալի իրադարձություններ ի հայտ գալու դեպքում։ Եթե
համոզված չեք, որ լիովին հասկացել եք բոլոր հրահանգները,
հարցրեք Ձեր բժշկին հետագա մանրամասների մասին։
Ախտանիշ․ Հազ (կարող է առաջանալ խմելիս կամ սնվելիս), երբ
պրոթեզը տեղադրված է շնչափողում։
Առավել տարածված պատճառներ․ Արտահոսք պրոթեզի
միջով կամ դրա շուրջ։
Միջոցներ․
1. Մաքրեք պրոթեզը Provox Brush խոզանակով և/կամ Flush-ով։
Հնարավոր է՝ առկա են սնունդի մնացորդներ, որոնք կանխում
են կափույրը պատշաճ փակվելուց։
Եթե արտահոսքը շարունակվում է․
2. Հետևեք պրոթեզին խմելու ընթացքում։ Փորձեք բացահայտել՝
արդյոք հեղուկն արտահոսում է պրոթեզի կենտրոնով կամ
դրա շուրջ։
ա) Եթե կարծում եք, որ հեղուկն արտահոսում է պրոթեզի
կենտրոնով, ապա արտահոսքը կանխելու համար սնունդ
կամ հեղուկ ընդունելիս կարող եք օգտագործել Provox Vega
խցանը (Provox Vega Plug)։ Տեղեկացրեք Ձեր բժշկին, որ Դուք
ունեք նոր պրոթեզի կարիք։
բ) Եթե կարծում եք, որ հեղուկն արտահոսում է պրոթեզի
շուրջը կամ եթե խցանը (Plug) չի դադարեցրել արտահոսքը։
Տեղեկացրեք Ձեր բժշկին, որ Ձեր պրոթեզը, հնարավոր է
ունի հեղուկի արտահոսք իր շուրջը։
Ախտանիշ․ Խոսքը դառնում է ավելի ու ավելի դժվար։
Առավել տարածված պատճառներ․ Կափույրի խցանում, կոկորդի
հյուսվածքի այտուց (օրինակ՝ ճառագայթային բուժման ժամանակ)։
Միջոցներ․
1. Մաքրեք պրոթեզը Provox Brush խոզանակով և/կամ Flush-ով։
Հնարավոր է՝ առկա են սննդի մնացորդներ, որոնք ավելացնում
են օդի հոսքի դիմադրությունը։
2. Եթե սա չի օգնում։ Անհապաղ դիմեք Ձեր բժշկին։
Ախտանիշեր․ Ցավ, ջերմություն, այտուց և ցանավորում
(բոլոր ախտանիշերը միասին կամ միայն մեկը) պրոթեզի կամ
կտրվածքի տարածքում։
Առավել տարածված պատճառներ․ Հյուսվածքի բորբոքում
և վարակներ։
Միջոցներ․ Անհապաղ դիմեք Ձեր բժշկին։
Ախտանիշեր․ Պրոթեզը մաքելուց հետո խոզանակի վրա առկա
են արյան հետքեր։
Առավել տարածված պատճառներ․ Կերակրափողի
հյուսվածքի բորբոքում և վարակներ։
Միջոցներ․ Անհապաղ դիմեք Ձեր բժշկին։
5. Լրացուցիչ տեղեկություններ
5.1 Համատեղելիություն մագնիսա-
ռեզոնանսային տոմոգրաֆիայի )MRI(,
ռենտգենյան ճառագայթման )X-ray( և
ճառագայթային բուժման հետ
Կարիք չկա հեռացնել Provox Vega ձայնային պրոթեզը TE-շունտից
մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (MRI), ռենտգենյան
ճառագայթման (X-ray) և ճառագայթային հետազոտության/
բուժման ժամանակ։ Provox Vega ձայնային պրոթեզը համատեղելի
է Մագնիսա-ռեզոնանսային նկարման հետ մինչև 3.0 Տլ (Tesla),
ռենտգենյան ճառագայթման (X-ray) և ճառագայթային բուժման
հետ մինչև 70 Գր (Gy): Նկատի ունեցեք, որ ռենտգենյան
ճառագայթների համար անթափանց ֆտորոպլաստից փականի
նեցուկը տեսանելի է ռենտգենյան ճառագայթների համար։
76