Table des Matières

Publicité

Les langues disponibles
  • FR

Les langues disponibles

  • FRANÇAIS, page 14
Շնչառության ապահովումը կտրվածքի
միջոցով
Արտակարգ իրավիճակներ
Տեղեկացրեք շտապ բուժօգնության անձնակազմին, որ Ձեր
շնչառությունն իրականացվում է պարանոցային կտրվածքի
միջոցով։ Սա կօգնի նրանց հասկանալ, որ թթվածինը և
արհեստական շնչառությունը պետք է իրականացնել կտրվածքի
միջոցով, այլ ոչ թե բերանից կամ քթից։
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ և Ձեր բժշկին ներբեռնել
արհեստական շնչառության իրականացման հրահանգները
www.atosmedical.com/rescuebreathing հղումով։
Ընտրովի իրավիճակներ
Շնչափողի ինտուբացիա (շնչառական խողովակի տեղադրումը
Ձեր շնչափող) պահանջող գործողությունների դեպքում
չափազանց կարևոր է, որ անեսթեզիոլոգը և բժիշկը, որոնք
իրականացնում են գործողությունը, տեղ յակ լինեն, որ Ձեր
շնչառությունն իրականացվում է պարանոցային կտրվածքի
միջոցով, և դուք օգտագործում եք ձայնային պրոթեզ։ Նրանց
համար կարևոր է հասկանալ, որ ձայնային պրոթեզը պետք է մնա
իր տեղում՝ անշարժ։ Եթե ձայնային պրոթեզը հեռացվի, ապա
բերանի, կերակրափողի կամ ստամոքսի հեղուկները կարող են
ներթափանցել շնչափող։
Չափազանց կարևոր է ինտուբացիոն խողովակի զգույշ
տեղադրումը և հեռացումը, որպեսզի ձայնային պրոթեզը
չտեղաշարժվի կամ չհեռացվի։
1. Բառարան
Բժիշկ
HME
PE-հատված
Սիլիկոն
TE-շունտ
Տրախեոստոմա
Ձայնային պրոթեզ
2. Նկարագրական տեղեկություններ
2.1 Օգտագործման ցուցումներ
Provox Vega ձայնային պրոթեզը մանրէազերծ, մեկանգամյա
կիրառման, անշարժ ձայնային պրոթեզ է, որը ստեղծված է
ձայնի վերականգման համար կոկորդի (լարինգոէկտոմիա)
վիրաբուժական հեռացման դեպքում։ Ձայնային պրոթեզի
մաքրումն իրականացվում է հիվանդի կողմից, սակայն այն
պետք է մնա իր տեղում։
2.2 Սարքի նկարագրությունը
Provox Vega-ն մեկանգամյա օգտագործման բժշկական սարք է,
որն ունի մեկ ուղղությամբ փական, ինչը բաց է պահում TE-շունտը
խոսքի համար և նվազեցնում է հեղուկների և սննդի տրախեա
ներթափանցման ռիսկը։ Այն պատրաստված է բժշկական
դասակարգում ունեցող սիլիկոնից և ֆտորոպլաստից։
Պատկերի համար տես Նկ․ 1-ը։
ա) Պրոթեզի կափարիչ
բ) Պրոթեզի հիմնական մաս
գ) Տրախեալ կափույր
դ) Ռենտգենյան ճա ռագայթների համար անթափանց
ֆտորոպլաստից փականի նեցուկ
ե) Էզոֆագել կափույր
զ) Կափույրի կափարիչ
Provox Vega փաթեթ
Provox Vega փաթեթը պարունակում է օգտվողի հետևյալ
պարագաները՝
74
ՀԱՅԵՐԵՆ
Մասնագիտացված բուժաշխատող
կամ պատշաճ կերպով լիցենզավորված
լոգոպեդ/պաթոլոգ կամ որակավորված
բուժքույր, ով վերապաստրաստված
է ձայնի վերականգնման
գործողությունների համար։
Ջերմության և խոնավության
փոխանակիչ (անգլերեն՝ Heat and Moisture
Exchanger) («Արհեստական քիթ»)։ Սարք,
որը պահպանում է ջերմությունը և
խոնավությունը արտաշնչած օդում, որն
այլ կերպ կորսվում է շնչափողահատման
միջոցով շնչելիս։
Ըմպանա-կերակրափողային հատված
(ֆարինգո-էզոֆագել հատված)։
Կերակրափողի (որկոր) հատվածը,
որտեղ ձայնային պրոթեզի միջոցով
հյուսվածքի թրթռոցի շնորհիվ
ձևավորվում է ձայնը։
Բժշկական սարքերում հաճախակի
օգտագործվող նյութ։
Փոքր
արհեստական
ստեղծվում է տրախեայի (շնչափող) և
էզոֆագուսի (կերակրափող) միջև։
Պարանոցի արտաքին մակերեսին արվող
շնչառական անցք, որի միջոցով շնչափողը
միանում է մաշկին (նաև կոչվում է
«կտրվածք»)։
Պահող
կափույրներով
փական, որը տեղադրվում է TE-շունտում,
որպեսզի հիվանդը կարողանա խոսել՝
վերաուղղոդելով օդը դեպի էզոֆագուս
(կերակրափող) և միևնույն ժամանակ
նվազեցնելով
ներթափանցումը տրախեա (շնչափող)։
կտրվածք,
միակողմանի
սննդի
և
հեղուկների
որը

Publicité

Table des Matières
loading

Table des Matières