2.4 Provox Insertion System տեղադրման համակարգի
հավաքում և վերաբեռնում
Եթե Provox Vega XtraSeal ձայնային պրոթեզը տրախեոէզոֆագիալ բացվածքի մեջ
տեղադրելու առաջին փորձն անհաջող էր, ապա կարելի է վերաբեռնել ձայնային
պրոթեզը Provox Insertion System տեղադրման համակարգի մեջ:
Տեղադրեք ձայնային պրոթեզը
1.
Տեղադրեք ձայնային պրոթեզը շնչափողի կողմից, ներդրման ձողի վերևի
մասում՝ շրջված դեպի վար:
2.
Ամրացրեք անվտանգության ժապավենը, այն անցկացնելով ամրացման
ճեղքի միջով:
3.
Համոզվե՛ք, որ ձայնային պրոթեզը պատշաճ ձևով տեղադրված է ներդրման
ձողի վրա, շատ լավ ամրեցված է, և, տեղադրման ձողի ծայրի հետ միասին,
ամբողջովին ներդրված է ձայնային պրոթեզի կապույտ օղակի մեջ (Նկար 3):
Միացրեք փեղկավոր գործիքը։
4.
Ներդրման ձողը անցկացրեք փեղկավոր գործիքի անցքի մրջով, մինչև
շրխկոցով նստի իր տեղը: Քաշեք ձողը՝ մինչև որ այն շրխկոցով նստի
փեղկավոր գործիքի մեջ։ (Նկար 11)։ Provox Insertion System տեղադրման
համակարգը այժմ պատրաստ է նախապատրաստական աշխատանքների
համար: Շարունակեք նախապատրաստական աշխատանքները, ինչպես
նկարագրված է 2.2 բաժնում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Արգելվում է վերաբեռնել երկու անգամից ավելի: Եթե Provox
Vega -ն որևէ վնասվածք ունի, մի՛ օգտագործեք պրոթեզը:
2.5 Գործընթացի ավարտը
Ներդրումից հետո.
Ստուգեք, արդյոք պրոթեզը ճիշտ է նցտած բացվածքի մեջ
1.
Սուգեք պրոթեզի պատշաճ տեղադրումը՝ զգուշորեն պտտելով և քաշելով
ներդրման ձողը (Նկար 12): Պրոթեզը ճիշտ է տեղադրված այն դեպքում, երբ
անվտանգության ժապավենը ուղղված է դեպի ներքև:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Համոզվեք, որ երկու էզոֆագիալ կափույրներն ամբողջովին
տեղակայված են էզոֆագուսի լուսանցքում։ Ընդլայնված էզոֆագիալ կափույրի
ոչ մի հատված չպետք է տեսանելի լինի ձայնային պրոթեզի առանցքի
երկայնքով, իսկ պտտելիս ձայնային պրոթեզը պետք է ազատ տեղաշարժվի։
Պտտելով ձայնային պրոթեզը, մինևնույն ժամանակ թեթևակի հրելով այն
դեպի էզոֆագուսը, կարող է օգնել լիովին բացել ընդլայնված կափույրը։
Անորոշության դեպքում օգտագործեք շարժական էնդոսկոպ՝ էզոֆագուսի
ներսում պատշաճ տեղադրումը հաստատելու համար։
Աշխատանքի փորձարկում
2.
Մաքրեք Provox Vega պրոթեզը Provox Brush խոզանակով: Փորձարկելու
համար խնդրեք, որպեսզի հիվանդը խոսի, ինչպես նաև ստուգեք, որպեսզի
հեղուկ խմելիս պրոթեզից արտահոսք չլինի (Նկար 18):
Կտրեք անվտանգության ժապավենը
3.
Երբ համոզվեք, որ պրոթեզը ճիշտ է տեղադրված և այն նորմալ գործում է,
կտրեք անվտանգության ժապավենն այնպես, որ այն հավասար լինի պրոթեզի՝
շնչափողին հարող եզրին (Նկար 14): Ձայնային պրոթեզն այժմ պատրաստ
է օգտագործման համար:
2.6 Թափոնացում
Միշտ հետևեք բժշկական խորհուրդներին և կենսաբանական վտանգներին
վերաբերող ազգային օրենսդրական պահանջներին օգտագործված
բժշկական սարքերի թափոնացման ժամանակ:
3. Կարևոր տեղեկատվություն հիվանդի համար
3.1 Ընդհանուր տեղեկություններ
Հիվանդը պետք է անհապաղ դիմի իր բժշկին, եթե՝
• Եթե առկա է արտահոսք ձայնային պրոթեզից կամ դրա հարակից հատվածից
(հազ և/կամ լորձի գույնի փոփոխություն).
• Խոսելը դժվար է դառնում (ավելի շատ ջանքեր են պահանջվում խոսելու
համար կամ ձայնը լարված է հնչում).
• Եթե կան հարակից հյուսվածքների բորբոքման նշաններ բացվածքի շրջանում
կամ բերանի շրջանում (ցավ, կարմրություն, ջերմություն, արյան հետքեր,
այտուց).
Նաև տեղեկացրեք հիվանդին, որ
• Պրոթեզը վերատեղադրելուց/փոխարինելուց հետո խորխի մեջ կարող են
լինել արյան հետքեր Դա կարող է լինել տրախեոէզոֆագիալ բացվածքի եզրին
գրանուլացիոն հյուսվածքի հետևանքով:
• Provox Vega Plug խցանը կարող է դրվել՝ արտահոսքը ժամանակավորապես
կանգնեցնելու համար:
• Խորհուրդ է տրվում հիվանդի հետ անցկացնել պրոթեզով խոսելու
ունակությունները զարգացնող դասընթացներ, խորհուրդներ տալ խոսքը
ավելի հստակ ու հասկանալի դարձնելու համար:
3.2 Պրոթեզի սպասարկումը
Հիվանդին բացատրեք, թե ինչպես և երբ պետք է մաքրել Provox Vega XtraSeal
ձայնային պրոթեզը: Օրական առնվազն երկու անգամ մաքրելը կերկարացնի
պրոթեզի օգտագործման ժամկետը:
74