824
Հայերեն
Ճնշման սենսորի արձագանք
BrushPacer
SmarTimer
EasyStart
Ձեր Sonicare ատամի խոզանակը չափում է մաքրելու
ընթացքում ձեր կողմից գործադրված ճնշումը՝ ձեր
լնդերը և ատամները վնասվածքներից պաշտպանելու
համար:
Եթե չափից ավել ճնշում գործադրեք, ապա բռնակի
թրթռոցը կփոխվի, իսկ խոզանակի գլխիկի
փոխարինման հիշեցման պատկերակը կվառվի
դեղին լույսով՝ մինչև չնվազեցնեք ճնշումը։
Նշում՝ Սարքում կանխադրված կերպով ակտիվացված
է Ճնշման սենսորը։ Այս գործառույթն
ապաակտիվացնելու համար (Տես գլուխ «Ակտիվացնել
կամ ապաակտիվացնել գործառույթները»)։
BrushPacer-ը ինտերվալների ժամաչափ է, որն օգնում է
ձեզ հավասարաչափ մաքրել բերանը՝ բաժանելով այն
6 հատվածի։
SmarTimer-ը ցույց է տալիս, որ մաքրման փուլն
ավարտված է՝ մաքրման փուլի վերջում ավտոմատ
կերպով անջատելով ատամի խոզանակը։
Ատամնաբույժ-մասնագետները խորհուրդ են տալիս
մաքրել ատամները օրական 2 անգամից ոչ պակաս։
Նշում՝ Եթե սեղմեք հոսանքի միացման/անջատման
կոճակը մաքրման փուլը սկսելուց հետո, ատամի
խոզանակը կանգ կառնի։ 30 վայրկյան դադարից
հետո SmarTimer-ը վերակայվում է։
Նշում՝ EasyStart գործառույթն ակտիվացնելու համար։
(Տես գլուխ «Ակտիվացնել կամ ապաակտիվացնել
գործառույթները»)
Այս Philips Sonicare մոդելն առաջարկվում է EasyStart
գործառույթն ապաակտիվացված վիճակով։ EasyStart
գործառույթը կամաց-կամաց ավելացնում է
հզորությունն առաջին 14 մաքրումների ժամանակ՝
օգնելու ձեզ սովորել Philips Sonicare ատամի
խոզանակից օգտվելուն։