Պատահարը կարող է մեքենայի մանկական նստատեղին այնպիսի
•
վնաս պատճառել, որն անզեն աչքով տեսանելի չէ: Խնդրում ենք փոխել
մեքենայի մանկական նստատեղը պատահարից հետո: Կասկածի
դեպքում խնդրում ենք խորհրդակցել Ձեր վաճառքի գործակալի կամ
արտադրողի հետ:
Մի օգտագործեք այս մանկական նստատեղը 9 տարուց ավելի:
•
Մեքենայի մանկական նստատեղը ժամանակի ընթացքում ենթարկվում
է ծանրաբեռնվածության, որն էլ տարիների ընթացքում հանգեցնում է
նյութերի որակական փոփոխությունների:
Պլաստիկ մասերը կարելի է լվանալ նուրբ մաքրող նյութով և տաք ջրով:
•
Երբեք մի՛ օգտագործեք կոշտ մաքրող միջոցներ կամ սպիտակեցնող
միջոցներ:
Զգայուն նյութից պատրաստված որոշ մեքենաների նստատեղերի վրա
•
մեքենայի մանկական նստատեղերի օգտագործումը կարող է թողնել
նշաններ և/կամ առաջացնել գունազրկում։ Սա կանխելու նպատակով
կարող եք օգտագործել ծածկոց, սրբիչ կամ նմանատիպ այլ իր մեքենայի
մանկական նստատեղի տակ, որպեսզի պաշտպանեք մեքենայի
նստատեղը:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԵՐ
)a( Օգտագործման ուղեցույցի
խցիկ
)b( Թիկնակ
)c( Դեպի հետ թեքվող գլխակալ
)d( Գլխակալի բարձրության
կարգավորիչ
)e( Նստատեղ բուստեր
)f( Գոտկատեղի անվտանգության
գոտիների ուղեցույց
ՍԿԶԲՆԱԿԱՆ ՄՈՆՏԱԺՈՒՄԸ
Ամրացրեք թիկնակը )b( նստատեղ բուստերին )e(՝ մտցնելով ուղղորդման
սեղմիչը բուստերի առանցքի մեջ ։ Թիկնակն )b( այժմ առջևում է։
)g( Ուսագոտիների ուղեցույց
)h( Կողային հարվածների ժամանակ
գծային պաշտպանություն )ԿԳՊ(
)i( ISOFIX-Կողպող փականներ
)j( ISOFIX-Կարգավորման բռնակ
)k( ISOFIX-Արձակման կոճակ
)l( ISOFIX-Անվտանգության ցուցիչ
)m( ISOFIX-Ամրացման կետեր
ՃԻՇՏ ԴԻՐՔԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՒՄ
Հետ քաշված ISOFIX-Կողպող փականներով )i( մեքենայի նստատեղը
կարելի է օգտագործել այն նստատեղերի վրա, որոնք հագեցած են
ավտոմատ երեք կետանոց գոտիով: ISOFIX-ի օգտագործման համար
խնդրում ենք ուսումնասիրել հաստատված տրանսպորտային միջոցների
վերաբերյալ կցված ցանկը: Կարող եք ձեռք բերել թարմացված տարբերակը
www.cybex-online.com կայքից:
Եթե երեխայի հասակը գերազանցում է 135 սմ-ը, Solution Z i-Fix-ի և ձեր
մեքենայի միջև համատեղելիությունը կարող է նվազել։ Խնդրում ենք
ուսումնասիրել մեքենայի տեսակների ցանկը՝ ստուգելու համար, թե արդյոք
մանկական նստատեղը կարող է օգտագործվել գլխակալի բոլոր դիրքերում՝
առանց սահմանափակումների։
Բացառիկ դեպքերում, մեքենայի մանկական նստատեղը կարող է
օգտագործվել նաև առջևի ուղևորի նստատեղի վրա: Միշտ հետևեք
տրանսպորտային միջոցի արտադրողի կողմից նշված խորհուրդներին։
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՍՏԱՏԵՂԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՈՒՄ
1. Միշտ համոզվեք, որ...
• տրանսպորտային միջոցում թիկնակները կողպված են ուղիղ դիրքում:
• մեքենայի նստատեղն առջևի ուղևորի նստատեղի վրա տեղադրելու
ժամանակ կարգավորեք տրանսպորտային միջոցի նստատեղը
հնարավորինս հետ՝ առանց գոտու ուղղության վրա ազդելու։
2. Օգտագործեք ISOFIX-կարգավորման բռնակը )j( նստատեղ բուստերի
տակ )e( և քաշեք երկու ISOFIX-Կողպող փականները )i( մինչև վերջ։
3. Այժմ պտտեք ISOFIX-Կողպող փականները )i( 180° այնպես, որ դրանք
նայեն ISOFIX-Ամրացման կետերի )m( ուղղությամբ։
4. Տեղադրեք մանկական նստատեղը մեքենայի համապատասխան
նստատեղի վրա:
5. Հրեք ISOFIX-Կողպող փականները )i( ISOFIX-Ամրացման կետերում )m(,
մինչև դրանք ամրանան լսելի «ՉԽԿՈՑ»-ով:
6. Օգտագործեք ISOFIX- կարգավորման բռնակը )j( և հրեք մեքենայի
մանկական նստատեղը մեքենայի նստատեղի ուղղությամբ։
7. Համոզվեք, որ մանկական նստատեղի թիկնակի ամբողջ մակերեսը )b(
տեղադրված է մեքենայի նստատեղի թիկնակի ուղղությամբ:
Եթե մեքենայի գլխակալը խանգարում է, ապա քաշեք այն հնարավորինս
դեպի վեր կամ հանեք այն ամբողջությամբ )բացառությամբ դեպի հետ
ուղղությամբ մեքենայի նստատեղերի դեպքում(:
HY
111