Télécharger Imprimer la page

Philips HX3826/31 Manuel D'utilisation page 532

Publicité

Մաքրում
առնվազն 3 մաքրող աշխատաշրջան, յուրաքանչյուրը՝
1 րոպե տևողությամբ:
Cordless Power Flosser սարքն անհրաժեշտ է մաքրել
շաբաթը մեկ անգամ: Սարքը և պարագաները
մաքրեք ստորև նշված եղանակով: Պարագաները
կարող են տարբերվել՝ մոդելից կախված:
Զգուշացում՝ Մի մաքրեք Cordless Power Flosser
սարքը, երբ դրան կցված են լիցքավորման
լարը և հարմարակցիչը: Մաքրելուց առաջ
սարքն անջատեք էլեկտրասնուցման
աղբյուրից և փակեք լիցքավորման միացքի
կափարիչը:
Ջրաման
Զգուշորեն հեռացրեք ջրամանը Cordless Power Flosser
սարքից՝ այն պտտելու միջոցով: Ջրամանը կարելի է
լվանալ ձեռքով՝ տաք ջրի և թույլ օճառի օգնությամբ
կամ աման լվացող մեքենայի վերևի դարակում:
Բռնակ
Անհրաժեշտության դեպքում կարող եք մաքրել
բռնակը՝ այն փափուկ գործվածքով և թույլ օճառով
սրբելու միջոցով։
Փողակներ
-
Պարբերական մաքրում. Փողակն անջատեք
բռնակից: Ողողեք փողակի ծայրը տաք ջրով:
-
Մի քանի ամիսը մեկ կամ փողակի խցանման
դեպքում. Փողակը 5 րոպեի ընթացքում թրջեք 2
բաժին ջրից և 1 բաժին քացախից բաղկացած
լուծույթի մեջ: Ողողեք փողակը տաք ջրով:
Ներքին բաղադրիչներ, ճկափող և բռնակ
Լցրեք ջրամանը տաք ջրով և ավելացրեք 1-2 ճաշի
գդալ սպիտակ քացախ: Փողակն ուղղեք դեպի
լվացարան և միացրեք Cordless Power Flosser-ը՝
լուծույթը Cordless Power Flosser սարքի միջով մղելու
համար՝ մինչև ջրամանի դատարկվելը: Պարզաջրեք՝
ջրամանը մաքուր տաք ջրով լցնելու և գործողությունը
կրկնելու միջոցով:
531
Հայերեն

Publicité

loading