Օրթոդոնտիկ բրեկետների մաքրում Quad Stream փողակի
միջոցով:
Յուրաքանչյուր օգտագործումից հետո
շարունակեք այն կետից, որտեղ կանգ էիք առել՝
մինչև ատամների շուրջ և ատամների միջև առկա
բոլոր տարածքների ամբողջական մաքրումը
ընդհանուր առմամբ մեկ րոպե տևողությամբ:
1 Օրթոդոնտիկ բրեկետների շուրջը մաքրելու
համար փողակի ծայրը դրեք յուրաքանչյուր
բրեկետի վրա:
2 Դանդաղ պտտեք փողակի ծայրը բրեկետի շուրջ
փոքր շրջանաձև շարժումներով՝ նախքան հաջորդ
ատամի բրեկետին անցնելը:
1 Անջատեք Cordless Power Flosser-ը:
2 Անջատեք և դատարկեք ջրամանը
3 Փողակը հեռացրեք բռնակից՝ սեղմելով բռնակի
վերևի մասում գտնվող փողակի անջատման
կոճակը
4 Ողողեք փողակը ջրի ծորակի տակ
5 Չորացրեք փողակը, բռնակի արտաքին հատվածը
և ջրամանը
6 Փողակը կրկին տեղադրեք բռնակի մեջ կամ
օգտագործեք «փողակի պահպանում ջրամանում»
գործառույթը (Տես գլուխ «Պահում»):
Նշում՝ Չորացումն արագացնելու համար ջրամանի
լիցքավորման կողային միացքի դռնակը պահեք բաց
վիճակում կամ օգտագործումների միջև Cordless Power
Flosser սարքը պահեք ապամոնտաժված վիճակում:
529
Հայերեն