Télécharger Imprimer la page

Philips HX3826/31 Manuel D'utilisation page 525

Publicité

524
Հայերեն
Ռեժիմներ և ինտենսիվության աստիճաններ
Ռեժիմներ (միայն որոշ մոդելներ)
Մոդելից կախված՝ Ձեր Cordless Power Flosser սարքը
կարող է ունենալ մեկ կամ երկու տարբեր ռեժիմներ:
Եթե Ձեր սարքն ունի երկու ռեժիմ, սեղմեք ռեժիմի
կոճակը՝ Standard Clean (ստանդարտ մաքրման) և
Deep Clean (խորը մաքրման) ռեժիմների միջև
փոխարկելու միջոցով ցանկալի ռեժիմն ընտրելու
համար: Եթե Ձեր սարքն ունի մեկ ռեժիմ, ապա այն
արդեն գտնվում է Clean (մաքրման) ռեժիմում:
Clean (2000 և 3000 Series)
Ռիթմավար գործառույթով այս ռեժիմն ապահովում է
ջրի մշտական ճնշում՝ մաքրման ավելի լավ
արդյունքներ ապահովելու համար:
Ռիթմավարը ցույց է տալիս, թե երբ է անհրաժեշտ
անցնել բերանի խոռոչի հաջորդ հատվածին՝ 15
վայրկյանը մեկ ջրի հոսքը կարճատև դադարեցնելու
միջոցով:
Այս Cordless Power Flosser-ում ռիթմավարը
կանխադրաբար ակտիվացված է:
Ռիթմավարն ակտիվացնելու կամ
ապաակտիվացնելու համար
Երբ Cordless Power Flosser-ն անջատված է, սեղմեք և 3
վայրկյան սեղմած պահեք ինտենսիվության
ընտրության կոճակը։
-
Ապաակտիվացնելուց հետո մարտկոցի ցուցիչի
լույսը կթարթի սաթի գույնով մեկ անգամ
-
Ակտիվացնելուց հետո մարտկոցի ցուցիչի լույսը
կթարթի կանաչ գույնով երկու անգամ
Deep clean (3000 Series)
Այս ռեժիմն օգտագործում է Pulse Wave տեխնոլոգիան՝
ատամ առ ատամ Ձեզ ուղղորդելու և ջրի ուժեղ և թույլ
իմպուլսների միջոցով մանրակրկիտ մաքրում
ապահովելու համար:
Pulse Wave տեխնոլոգիայի շնորհիվ ջրի հոսքի
ինտենսիվությունը ավելանում և նվազում է՝
ապահովելով կարճատև դադար, որի ընթացքում Դուք
կարող եք փողակը տեղափոխել դեպի ատամների
միջև հաջորդ արանքը:

Publicité

loading