Télécharger Imprimer la page

Philips HX3826/31 Manuel D'utilisation page 528

Publicité

Փողակների տեղադրումը և հեռացումը
Cordless Power Flosser-ի օգտագործումը
Ձեր նախընտրած փողակը տեղադրեք բռնակի մեջ:
Սեղմեք փողակը ներքև՝ մինչև լսեք «կտտոց»:
Նշում՝ Համոզվեք, որ փողակը մինչև վերջ մտցվել է
սարքի մեջ և հավասարեցվել վերևի եզրի հետ:
Փողակը հեռացնելու համար սեղմեք փողակի
անջատման կոճակը և դուրս քաշեք այն բռնակից:
1 Նախքան սարքը միացնելը փողակն ուղղեք դեպի
լվացարանը: Սեղմեք բռնակի վրա գտնվող
միացման/անջատման կոճակը՝ Cordless Power
Flosser-ը միացնելու համար: Թույլ տվեք, որ ջուրը
դուրս ցայտի լվացարանի մեջ: Երբ ջուրը սկսի
դուրս մղվել, անջատեք սարքը:
2 Փողակի ծայրը դրեք բերանի մեջ: Կռացեք
լվացարանի վրա և մասամբ փակեք շուրթերը
փողակի ծայրի շուրջ՝ ցայտերից խուսափելու
համար: Թողեք բավականաչափ տարածք,
որպեսզի ջուրը Ձեր բերանից դուրս հոսի
լվացարանի մեջ:
3 Սեղմեք բռնակի վրա գտնվող
միացման/անջատման կոճակը՝ Cordless Power
Flosser-ը միացնելու համար:
4 Երբ Cordless Power Flosser սարքը միացված է.
Նշում՝ Օգտագործման ընթացքում մի սեղմեք
փողակի անջատման կոճակը:
527
Հայերեն

Publicité

loading