Télécharger Imprimer la page

CYBEX Solution B2-Fix + Lux Mode D'emploi page 115

Siège enfant, un r44/04, gr. 2-3 | 15-36 kg

Publicité

Les langues disponibles
  • FR

Les langues disponibles

  • FRANÇAIS, page 13
Եթե մեքենայի գլխակալը խանգարում է, ապա քաշեք այն հնարավորինս
��
դեպի վեր կամ հանեք այն ամբողջությամբ (բացառությամբ դեպի հետ
ուղղությամբ մեքենայի նստատեղերի դեպքում):
8. Համոզվեք, որ նստատեղը ապահով է՝ փորձելով այն դուրս քաշել ISOFIX
ամրացման կետերից (m): Անվտանգության կանաչ ցուցիչները (l) պետք է
հստակ տեսանելի լինեն նստատեղի երկու կողմերում:
9. Այն դեպքում, երբ նստատեղն օգտագործվում է առանց ISOFIX-
Connect-ի, այն կարող է պահվել նստարանի տակ:
ISOFIX-Connect-ի միջոցով ստեղծվում է կապ մեքենայի հետ,
��
որը մեծացնում է ձեր երեխայի անվտանգությունը: Ձեր երեխայի
անվտանգությունն ամեն դեպքում պետք է ապահովված լինի մեքենայի
երեք կետանոց գոտու օգնությամբ:
Եթե «Կողային հարվածների ժամանակ գծային պաշտպանություն»-ը
��
(ԿԳՊ) խանգարում է մեքենայի դռանը կամ եթե դա ազդում է ուղևորի
նստատեղի տարածքի վրա, հնարավոր է այն անջատել՝ սեղմելով
տարրի վերևն ու ներքևը և դուրս բերելով մեքենայի նստատեղի
կաղապարի փորակներից: Որպեսզի ԿԳՊ-ն ետ տեղադրվի նստատեղի
վրա, սեղմեք այն նստատեղի կողքի նշված հատվածի վրա և հրեք մինչև
այն չխկոցով մտնի փորակի մեջ:
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՍՏԱՏԵՂԻ ՀԱՆԵԼԸ ՄԵՔԵՆԱՅԻՑ
Կատարեք տեղադրման քայլերը հակառակ հերթականությամբ:
1. Ապակողպեք ISOFIX-Connect կողպող փականները (i)՝ երկու կողմերից
սեղմելով արձակման կոճակները (k) , և միաժամանակ քաշելով դրանք
հետ:
2. Հեռու քաշեք նստատեղը ISOFIX ամրացման կետերից (m):
3. Հեռացրեք մեքենայի մանկական նստատեղը և պահեք ISOFIX-Connect-ը
տեղադրման հակառակ կարգով:
ՀԵՏ ԹԵՔՎՈՂ ԳԼԽԱԿԱԼ
Հետ թեքվող գլխակալն (c) օգնում է կանխել, որպեսզի երեխայի գլուխը
քնած ժամանակ չընկնի դեպի առաջ: Այն կարող է դրվել 2 դիրքերից
մեկի վրա: Սեղմեք հետ թեքվող գլխակալը (c) դեպի առաջ մինչև հասնեք
ցանկալի դիրքի:
Երեխայի գլուխը միշտ պետք է հպվի Հետ թեքվող գլխակալին։
��
ԳԼԽԱԿԱԼԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Գլխակալը (c) կարելի է հարմարեցնել՝ օգտագործելով գլխակալի
բարձրության կարգավորիչը (d) գլխակալի հետևի մասում (c): Կարգավորեք
գլխակալը (c) այնպես, որ առավել 2 սմ (մոտավորապես 2 մատ
լայնություն) մնա երեխայի ուսի և գլխակալի միջև (c)։
Գլխակալի բարձրությունը կարելի է կարգավորել նույնիսկ նստատեղը
��
մեքենայում տեղադրելուց հետո:
ԵՐԵԽԱՅԻՆ ԱՄՐԱՑՆԵԼԸ
1. Պտտեք մեքենայի անվտանգության գոտին ձեր երեխայի շուրջը
և տեղադրեք ամրագոտու լեզվակը դրա համար նախատեսված
ճարմանդում: Այն պետք է կողպվի լսելի «ՉԽԿՈՑ»-ով:
2. Տեղադրեք գոտկատեղի անվտանգության գոտին մանկական նստատեղի
կարմիր գույնի գոտկատեղի անվտանգության գոտիների ուղղորդիչի
(f) մեջ։
3. Քաշեք ուսագոտին գոտկատեղի անվտանգության գոտին ամրացնելու
համար։
4. Մեքենայի մանկական նստատեղի կողմի վրա, գոտու ճարմանդի կողքին,
ուսագոտին և գոտկատեղի անվտանգության գոտին պետք է միասին
մտցնել գոտկատեղի անվտանգության գոտու ուղղորդիչի (f) մեջ։
5. Մտցրեք ուսագոտին ուսագոտու ուղղորդիչի (g) միջով մինչև այն
կհայտնվի գոտու ուղղորդիչի մեջ։
6. Համոզվեք, որ ուսագոտին անցնում է ձեր երեխայի անրակի վրայով և
չի դիպչում ձեր երեխայի ,պարանոցին: Անհրաժեշտության դեպքում
կարգավորեք գլխակալի բարձրությունը (c) գոտու դիրքը փոխելու
համար։
ՆՍՏԱՏԵՂԻ ՊԱՏՅԱՆԸ ՀԱՆԵԼԸ ԵՎ ՆՈՐԻՑ ԱՄՐԱՑՆԵԼԸ
Մեքենայի մանկական նստատեղի պատյանը բաղկացած է 4 մասից
(գլխակալ (x2), թիկնակ և նստատեղ բուստեր): Դրանք ամրացված են մի
քանի դիրքերում սեղմիչ ճարմանդներով։ Բոլոր ճարմանդները արձակելու
դեպքում պատյանի առանձին մասերը կարելի է հանել:
Պատյանը կրկին ամրացնելու համար հետևեք հանելու ցուցումներին
հակառակ հերթականությամբ:
Պատյանը պետք է լվանալ միայն 30°Ց ջերմաստիճանով՝ նուրբ
��
հագուստի լվացման ծրագրով, հակառակ դեպքում պատյանի
գործվածքը կարող է գունազրկվել: Խնդրում ենք լվանալ պատյանն
առանձին և չչորացնել այն չորացման սարքում կամ արևի ուղիղ
ճառագայթների ներքո:
HY
113

Publicité

loading