Գործիքը սկզբից միացնել, այնուհետև մոտեցնել
սկավառակը մշակվող դետալին:
Խուսափեք չնախատեսված անսպասելի մեկնարկից.
Սարքը միշտ անջատել նաև անջատիչից եթե
էլեկտրասնուցման խրոցակը դուրս է հանվել վարդակից, նաև
հոսանքի անջատման դեպքում:
Տեևական աշխատանքային ռեժիմով աշխատող սարքը
շարունակում է գործել եթե դուրս է սահում ձեռքից:
Դրա համար խորհուրդ է տրվում միշտ երկու ձեռքերով բռնել
նախատեսված բռնակներից, կայուն դիրք ընդունել և ուշադիր
աշխատել:
Խուսափեք սարքի մեջ փոշու և խարտուքի, մասնիկների
հավաքվեցուց: Սարքը անջատելուց հետո այն վայր դնել
միայն շարժիչի լիարժեք կանգից հետո:
Տես էջ 2 Նկար A
Ակնթարթային միացում.
Միացում. սեղմել արգելափակման կոճակը (7) տեղաշարժել
սլակի ուղղությամբ, այնուհետև սեղմել միացման
կոճակը (8) .
Անջատում. Թողնել միացման կոճակը (8) .
Տևական աշխատանքային ռեժիմի կոճակ (կախված
սարքի տեսակից).
Միացում. սեղմել արգելափակման կոճակը (7) տեղաշարժել
սլակի ուղղությամբ, այնուհետև սեղմել միացման
կոճակը (8) և սեղմած պահել: Սարքը միացված է:
Հիմա նորից տեղաշարժել արգելափակման կոճակը
(7) սլակի ուղղությամբ, որպեսզի միացման կոճակը
(8) սևեռակվի:
Անջատում. սեղմել միացման կոճակը (8) և թողնել:
Գործիքներ անվանման մեջ W...B. Տառեր
պարունակող՝
Ակնթարթային միացում (Զգոնության ֆունկցիայով/
ինքնականգ)
Տես էջ 2 Նկար B
Միացում. սեղմել արգելափակման կոճակը (8) առաջ
տեղաշարժել, այնուհետև միացման կոճակը (8) վերև
սեղմել:
Անջատում. Թողնել միացման կոճակը (8) .
8.2
Հրահանգներ աշխատանքի համար
Հղկման աշխատանքներ.
Չափավոր սեղմելով սարքը տեղաշարժել հղկվող մակերեսի
վրայով, որպեսզի հղկվող մակերեսը չտաքանա:
Կոպտամշակում, քերթում. Օպտիմալ աշխատանքային
արդյունքի համար սարքը աշխատելիս պահեք 30° - 40°
անկյան տակ:
Կրտման աշխատանքներ.
Կտրման աշխատանքներ իրականացնելից
սարքը մակերեսին մոտեցնել միշտ
պտույտներին հակառակ ուղղությամբ (տես
նկարը): Հակառակ դեպքում սարքը կարող է
անհառավարելի դառնալ և դուրս սահել
կտրվածքից: Ուժը չափավոր գործադրեք՝ կտրվող նյութին
համապատասխան: Չթեքել, չսեղմել և չտատանել սարքը:
Հղկաթղթով մշակում.
Չափավոր սեղմելով սարքը տեղաշարժել հղկվող մակերեսի
վրայով, որպեսզի հղկվող մակերեսը չտաքանա:
Մետաղե խոզանակներով մշակում.
Չափավոր ուժ գործադրել:
9. Մաքրում
Շարժիչի մաքրում. Աշխատանքի
ժամանակ գործիքի ներսում կարող են
մշակվող նյութի մասնիկներ հավաքվել: Կուտակված
մասնիկները/փոշին բացասական են ազդում սարքի հովացման
համակարգի վրա: Էլեկտրահաղորդիչ մասնիկների
կուտակումը/նստվածքը կարող է բացասաբար ազդել
էլեկտրասարքի մեկուսացման վրա և էլեկտրահարման վտանգ
առաջացնել:
Էլեկտրական սարքը հաճախ և պարբերաբար մաքրել, բոլոր
անցքերից օդով քաշել հնարավոր կուտակված մասնիկները կամ
փչամաքրել չոր օդով: Այդ ժամանակ սարքը նախապես
անջատեք էլեկտրասնուցումից և կրեք պաշտպանիչ ակնոց և
տարբեր փոշուց պաշտպանող շնչադիմակ:
Բռնակի (9) կարգաբերման կոճակ. կոճակը պարբերաբար
փչամաքրեք կամ չոր օդով փչեք (կոճակը սեղմած վիճակում,
հիմնական բռնակի բոլոր 3 դիրքերով): Այդ ժամանակ սարքը
նախապես անջատեք էլեկտրասնուցումից և կրեք պաշտպանիչ
ակնոց և տարբեր փոշուց պաշտպանող շնչադիմակ:
10. Խափանումների վերացում
Սարքերի/մոդելների անվանումը պարունակում է WE.
- Գերծանրաբեռնվածությունից պաշտպանություն.
Էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը (6) լուսավորվում
է իսկ բեռնվածքի ժամանակ պտույտների քանակը
ուժեղ նվազում է: Շարժիչի ջերմաստիճանը նորմայից
շատ բարձր է: Սարքը պարապ ընթացքի վրա միացնել մինչև
չհովանա և էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը չհանգի:
- Գերծանրաբեռնվածությունից պաշտպանություն.
Էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը (6) լուսավորվում
է իսկ բեռնվածքի ժամանակ պտույտների քանակը
ԹԵԹԵՎ նվազում է: Սարքը գերծանրաբեռնված է:
Շարունակեք աշխատել ավելի ցածր բեռնվածությամբ,
մինչև էլեկտրոնային ազդանշանը չհանգի:
- Էլեկտրոնային ապահովիչ անջատման ֆունկցիա.
Էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը (6) լուսավորվում
է և սարքը ինքնուրույն ԱՆՋԱՏՎՈՒՄ Է: Լարման տակ
արագության բարձրացման պարագայում (օր.՝ հանկարծակի
արգելափակման կամ հետհարվածումից հետո) գործիքը
անջատվում է: Գործիքը անջատել գլխավոր անջատիչից (8)
միայն: Այնուհետև նորից միացնել և շարունակել
աշխատանքը: Խուսափեք այլ արգելափակումներից: Տես
բաժին 4.2.
- Վերագործարկումից պաշտպանություն.
Էլեկտրոնային ազդանշանի ցուցիչը (6) ԹԱՐԹՈՒՄ Է
և սարքը չի աշխատում: Աշխատել է վերագործարկման
արգելափակման ֆունկցիան: Եթե միացած սարքը
անջատվում է սնուցման խրոցակից, կամ հոսանքազրկումից
որոշ ժամանակ անց էլեկտրամատակարարումը
վերականգնվում է, սարքը չի վերագործարկվում: Սարքը
անջատել և նորից միացնել:
- Միացնելուց հետո սարքը շատ արագ հասնում է
առավելագույն արագությանը՝ պտույտների
առավելագույն քանակին, այսինքն արագության
սահմանափակիչը (փափուկ գործարկման ֆունկցիան) չի
գործում: Առկա է էլեկտրոնիկայի սխալ, Էլեկտրոնիկայի՝
անվտանգության հետ կապված այլ ֆունկցիաներ չեն
գործում: Անհապաղ հանձնեք սարքը վերանորոգման (Տես
Գլուխ 12.):
W 22-180 MVT, W 22-230 MVT, W 24-180 MVT,
W 24-230 MVT, W 26-180 MVT, W 26-230 MVT․
- Միացման գործողությունները առաջացնում են լարման
կարճաժամկետ նվազեցում: Ոչ անթերի
ՀԱՅԵՐԵՆ hy
119