hy
ՀԱՅԵՐԵՆ
6.3
Հիմմական բռնակ, պտտվող
Աշխատել միայն ամրացրած հիմնական (10) բռնակով:
Տես էջ 2 Նկար C
- Սեղմել (9) կոճակը:
- Հիմնական բռնակը (10) պտտվում է երկու կողմ մինչև 90°
աստիճան և ֆիքսվում է:
- Ստուգել հիմնական բռնակի ամուր դիրքը. Հիմնական
բռնակը (10) պետք է ամուր ամրացրած լինի և չպիտի
պտտվի:
6.4
Էլեկտրասնուցում
Էլեկտրասնուցման վարդակները պետք է զինված լինեն
դանդաղ հալեցնող ապահովիչներով և գծային ապահովիչ
անջատիչներով:
Սարքերի/մոդելների անվանումը պարունակում է WE.
(Ներսարքված գործարկման հոսանքի ավտոմատ
սահմանափակիչով (Փափուկ գործարկում):)
Էլեկտրասնուցման վարդակները կարող են ապահովված լինել
արագ հալեցնող ապահովիչներով և գծային ապահովիչ
անջատիչներով:
7. Հղկասկավառակի տեղադրում
Նախքան սկավառակ հանելը կամ ամրացնելը միշտ
անջատել սարքը էլեկտրասնուցումից՝ հանելով
խրոցակը վարդակից: Սարքը պետք է անջատած վիճակում լինի
իսկ իլը անշարժ:
Կտրող սկավառակներով աշխատելիս, անվտանգության
կանոններից ելնելով օգտագործել կտրող
սկավառակների համար հատուկ նախատեսված պատյանը (տես
գլուխ 11. Պարագաներ)
7.1
Իլի սևեռակում
Իլի արգելափակիչ կոճակը (5) սեղմել միայն չպտտվող
իլի դեպքում:
- Իլի արգելակիչ կոճակը (5) սեղմել, ձեռքով պտտեցնել իլը
(3) այնքան, մինչև արգելակիչ կոճակը ամրակցվի:
7.2
Հղկասկավառակի ամրացում
Տես էջ 2 Նկար D
Սարքեր W 2..., WE 2...անվանումներով
- ՏՀեղակայման կցաշուրթը/հենասկավառակը (2) նստեցնել
իլի վրա: Հենասկավառակի դիրքը ճիշտ է եթե այն չի
պտտվում իլի վրա:
- Հղկասկավառակը տեղակայել կցաշուրթի/հնասկավառակի
(2) վրա, ինչպես ցուց է տրվում D նկարի վրա:
Հղկասկավառակը պետք է հավասարաչափ նստեցված լինի
հենասկավառակի վրա:
Սարքեր W...A 2...անվանումներով՝
Ինքնահավասարակշռող հենասկավառակը (4) ամուր
տեղադրված է իլի վրա: Ինչպես մյուս անկյունային
հղկող/կտրող սարքերի դեպքում, հանվող հենասկավառակը
անհրաժեշտ չէ:
Ինքնահավասարակշռող հենասկավառակի (4), հղկող
սկավառակի և արագասեղմիչ մանեկի (1) և/կամ սեղմիչ
մանեկի (13) տեղադրման մակերեսները պետք է լինեն
մաքուր: Անհրաժեշտության դեպքում մաքրեք:
118
Օգտագործել սկավառակներ,
որոնց տրամագիծը գերազանցում է
պաշտպանիչ պատյանի
տրամագիծը առնվազն 3,4 մմ-ով:
- Տեղակայել հղկասկավառակը ինքնահավասարակշռող
կցաշուրթի/հենասկավառակի (4) վրա: Հղկասկավառակը
պետք է հավասարաչափ նստեցված լինի
ինքնահավասարակշռող հենասկավառակի վրա:
7.3
Արագասեղմիչ մանեկի ամրացում/հանում
(կախված է սարքի տեսակից)
Արագասեղմիչ մանեկի (1) ամրացում.
Եթե օգտագործվող սկավառակը ձգման հատվածում 8 մմ
-ից հաստ է,արագասեղմիչ մանեկի կիրառումը
արգելվում է: Այս դեպքում օգտագործեք սեղմիչ մանեկ (13)
որը ձգվում է երկկողմանի դարձակի (14)օգնությամբ:
Օգտագործել միայն անթերի և չվնասված արագասեղմիչ
մանեկ: Սլակը պետք է ցույց տա արտաքին օղակի
փորվածքի վրա (Տես նկարը, էջ 2):
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1):
- Արագասեղմիչ մանեկը (1) հագցնել իլի (3) վրա: Տես
նկարը Էջ 2
- Ձեռքով ձգել արագասեղմիչ մանեկը ժամացույցի սլակի
ուղղությամբ:
- Հղկասկավառակը ժամացույցի սլակի ուղղությամբ ուժեղ
պտտեցնելով ձգեք արագասեղմիչ մանեկը:
Մոդելի անվանման մեջ W...B... պարունակող սարքերի մոտ
վերջին 180° -ով պտույտի ժամանակ ուժեղ դիմադրություն է
զգացվում:
Արագասեղմիչ մանեկի (1) հանում.
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1):
- Արագասեղմիչ մանեկը (1) հանել՝ ձեռքով պտտեցնելով այն
ժամացույցի սլակին հակառակ ուղղությամբ:
7.4
Սեղմիչ մանեկի ամրացում/հանում (կախված է
սարքի տեսակից)
Սեղմիչ մանեկի (13) ամրացում․
Սեղմիչ մանեկի 2 կողմերը տարբեր են: Սեղմիչ մանեկը
ներպտուտակել իլի վրա հետևյալ կերպ՝
Տես էջ 2 Նկար E:
- Ա) Բարակ հղկասկավառակներ.
Որպեսզի բարակ հղկասկավառակը ապահով ամրացվի,
սեղմիչ մանեկի ելունը (13) դեպի վերև դիրքով է:
Բ) Հաստ հղկասկավառակներ
Որպեսզի սեղմիչ մանեկը պինդ նստի իլի վրա, նրա ելունը
(13) դեպի ներքև դիրքով է:
- Իլի սևեռակում: Երկկողմանի դարձակի (14) օգնությամբ
սեղմիչ մանեկը (13) ձգել ժամացույցի սլակի ուղղությամբ:
Մոդելի անվանման մեջ W...B... պարունակող սարքերի մոտ
վերջին 180° -ով պտույտի ժամանակ ուժեղ դիմադրություն է
զգացվում:
Սեղմիչ մանեկի հանում.
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1): Երկկողմանի դարձակի
(14) օգնությամբ սեղմիչ մանեկը (13) արձակել
ժամացույցի սլակի ուղղությամբ:
8. Կիրառում
8.1
Միացում /Անջատում
Սարքը միշտ կառավարել երկու ձեռքերով: