Սառցարանի ջերմաստիճան կարգավորումներ
• Սառցարանի կարգավորման ցուցիչի համար նախնական ջերմաստիճանի արժեքը -18°C է:
• Սեղմեք սառցարանի կարգավորման կոճակը մեկ անգամ:
• Երբ առաջին անգամ սեղմեք այս կոճակը էկրանին կթարթի վերջին սահմանված արժեքը:
• Երբ սեղմեք այս կոճակը, ավելի ցածր ջերմաստիճան կսահմանվի (-16°C, -18°C, -20°C, -22°C,
-24°C գերսառեցում):
• Երբ սեղմում եք սառցարանի կարգավորման կոճակը մինչև գերսառեցում նշանը հայտնվի և եթե չսեղմեք
որևք կոճակ 1 վայրկյանում Գերսառեցումը կթարթի:
• Եթե շարունակեք սեղմել, այն կվերսկսի -16°C-ից:
• Նախքան Հանգստի, Գերսառեցման,Գերզովացման կամ էկոնոմ ռեժիմների ակտիվացնելը ընտրված
ջերմաստիճանի արժեքը կմնա նույնը, երբ ռեժիմը ավարտվում է կամ չեղարկվում: Սարքը շարունակում է
աշխատել այս ջերմաստիճանի արժեքով:
Զգուշացումներ ջերմաստիճանի կարգավորումների վերաբերյալ
• Ջերմաստիճանի կարգավորումները պետք է իրականացվեն դռան բացելու հաճախականության և սառնարանում պահվող
մթերքի քանակի համաձայն:
• Այս սառնարանը նախատեսված է շրջակա բոլոր ջերմաստիճաններում աշխատելու համար: -5 oC-ից ցածր շրջակա
ջերմաստիճաններում սառնարանի խցիկում մթերք պահելը խորհուրդ չի տրվում, քանի որ սառնարանի խցիկում դրվող
մթերքները շրջակա ջերմաստիճանին մոտ ջերմաստիճան կունենան: Հետևաբար, դրանք կսառցակալեն: Կարող եք պահել
Ձեր մթերքը մինչև -5 oC սառնարանի խցիկներում: Ինժեներների կողմից նախագծված հատուկ ալգորիթմի օգնությամբ
մթերքները կարող են պահպանվել սառցարանի խցիկում՝ -5 oC շրջակա ջերմաստիճանում:
• Ձեր սառնարանը պետք է շահագործվի ամբողջովին սառելու նպատակով հոսանքին միացնելուց հետո առանց ընդհատման
մինչև 24 ժամ շրջակա ջերմաստիճանի համապատասխան: Ձեր սառնարանի դռները հաճախ մի բացեք և այդ ընթացքում
շատ մթերք մի դրեք մեջը:
• Եթե սարքը անջատվում է կամ խրոցակը հանվում է, պետք է առնվազն 5 րոպե սպասեք նախքան սարքի կրկին միացնելը և
խրոցակը մտցնելը, որպեսզի չվնասեք կոմպրեսորը:
• Ձեր սառնարանը նախագծված է աշխատելու չափանիշներում նշված
շրջակա ջերմաստիճանի միջակայքերում տեղեկատվական պիտակի
վրա նշված կլիմայական դասի համաձայն: Խորհուրդ չենք տալիս
զովացման արդյունավետության նպատակով սառնարանը գործարկել
նշված ջերմաստիճանի սահմանաչափից դուրս:
• Այս սարքը նախագծված է օգտագործել 10°C - 43°C միջակայքում
գտնվող շրջակա ջերմաստիճանի պայմաններում:
Պարագաներ
Սառույցի տարա (Որոշ մոդելներում)
• Հանեք սառույցի պատրաստման սկուտեղը
• Լցրեք ջուրը մինչև գիծը:
• Տեղադրեք սառույցի պատրաստման սկուտեղը իր նախնական դիրքով
• Երբ սառույցի խորանարդիկները պատրաստ են, շարժեք տարան
սառույցի խորանարդիկները սառույցի արկղի մեջ լցնելու համար:
Ծանուցում.
• Ջուր մի լցրեք սառույցի արկղի մեջ սառույց պատրաստելու համար: Դա կարող է վնասել այն:
• Սառույց պատրաստող տարայի շարժը հնարավոր է դժվար լինի քանի դեռ սառնարանը աշխատում է: Նման դեպքում, այն
պետք է մաքրվի՝ հանելով ապակե դարակները:
Հանել սառույց պատրաստող տարան
• Հանեք սառցարանի ապակե դարակները
• Հանեք սառույց պատրաստող տարան՝ դարակի վրա ձախ ու աջ քաշելով:
Կարող եք հանել սառույցի պատրաստման տարան սառցարանի խցիկում առկա
ծավալը մեծացնելու համար:
Կլիմայական դաս
HY - 80
Միջավայրի
Ջերմաստիճանը (°C)
SN:
10-ից 32°C
ST:
16-ից 38°C;
N:
16-ից 32°C
T:
16-ից 43°C