156
Հայերեն
Զգուշացում՝ Սանիտարական մաքրման ժամանակ
ճանապարհորդական գլխարկը մի դրեք խոզանակի գլխին:
2 Տեղադրեք ձեր մատը դռան փորակում՝ ախտահանիչի վերևում և
բացեք դուռը (Նկ. 4)։
3 Խոզանակի գլուխը դրեք ախտահանիչի 2 ելուստներից մեկի վրա՝
մազիկները դեպի լամպի լույսը (Նկ. 5)։
Նշում՝ Մաքրեք միայն Philips Sonicare-ի կպչուն խոզանակի գլխիկները
ախտահանիչի մեջ: Ուլտրամանուշակագույն ախտահանիչը
նախատեսված է Sonicare-ի բոլոր կպչուն խոզանակների գլխիկներին
տեղավորելու համար:
4 Համոզվեք, որ ախտահանիչը միացված է համապատասխան լարման
հոսանքի վարդակին։
5 Փակեք դուռը և մեկ անգամ սեղմեք կանաչ միացման/անջատման
կոճակը՝ փուլի (Նկ. 6) ուլտրամանուշակագույն ճառագայթման
մաքրումը ընտրելու համար։
-
Ախտահանիչը գործում է, երբ լույսը փայլում է պատուհանից:
Նշում՝ Դուք կարող եք միացնել ախտահանիչը միայն այն դեպքում, եթե
դուռը պատշաճ կերպով փակված է:
Նշում՝ Ախտահանիչն անջատվում է, եթե դուռը բացեք ախտահանման
փուլի ընթացքում:
Նշում՝ Ախտահանման փուլը գործում է 10 րոպե, այնուհետև
ինքնաբերաբար անջատվում է:
Sonicare-ի ատամների մաքրման էլեկտրական
խոզանակի լիցքավորումը
Նշում՝ Ձեր ախտահանիչը միայն համապատասխանում է Philips Sonicare
խոզանակիներին, որոնք ունեն լիցքավորման անցք ներքևում (Նկ. 7)։
1 Տեղադրեք բռնակը լիցքավորիչի վրա։
2 Տես ատամի խոզանակի ձեռնարկը լիցքավորման ցուցումների և
կարգավիճակի համար:
Նշում՝ Տես Sonicare էլեկտրական ատամի խոզանակի լիցքավորման
հրահանգները և լիցքավորման ժամանակները ձեր ատամի խոզանակի
ձեռնարկում:
Ախտահանիչի մաքրումը
Զգուշացում՝ Ախտահանիչը մի սուզեք ջրի մեջ և մի լվացեք
ծորակի տակ։