դժվարությամբ է փակվում, երբեք ուժ մի գործադրեք, քանի որ այդպես կարող է վնասել
սարքը: Այրումից խուսափելու համար, աշխատող սարքը երբեք մի թողեք առանց
հսկողության: Նախքան էլեկտրական ցանցին գրիլը միացնելը, այն պետք է լինի փակ
վիճակում՝ պատյանի կափարիչը իջացված ❷: Եփելուց հետո պատրաստի կերակուրը
դուրս հանեք միայն փայտե կամ ջերմակայուն թիակով: Մի օգտագործեք սուր
պատառաքաղ կամ դանակ կերակուրը հանելու համար, քանի որ դա կարող է վնասել
հրակայուն ծածկույթը:
Աշխատանքին նախապատրաստումը
Բացել գրիլի փաթեթը և արձակել մալուխը, բայց խրոցը վարդակից չմիացնել: Համոզվեք,
որ ճարպը հավաքելու ընդկալը ❽ տեղադրված է տակդիրի մեջ ❾ (տես նկար b) գրիլի
պատյանի ❺ հետևի մասում (տես նկար a): Սեղմեք վերին շարժական վահանակի ❼
ֆիքսատորի վերին կոճակը ❹, որպեսզի հեռացնեք այն, ապա ֆիքսատորի ներքևի կոճակի
❹ օգնությամբ հեռացրեք ներքևի շարժական վահանակը ❻, պարզապես այն
բարձրացնելով վեր: Գրիլի շարժական վահանակները լվացեք տաք օճառաջրի մեջ, ապա
սրբեք չոր փափուկ լաթով: Այս մասերը կարող եք նաև լվանալ աման լվացող մեքենայում:
Վահանակները լվացեք և չորացրեք ամեն կերակուր պատրաստելուց հետո: Նախքան գրիլի
օգտագործելը, կրկին տեղադրեք վերին և ստորին վահանակները իրենց տեղերում: Գրիլը
տեղադրեք ուղիղ և կայուն ջերմադիմացկուն մակերևույթի վրա:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Շարժական վահանակները փոխադարձ փոխարինելի և երկկողմանի
են՝ մի կողմը ունի շերտավոր, իսկ մյուսը՝ հարթ մակերես: Մթերքը կարելի է պատրաստել
ցանկացած կողմի վրա՝ ձեր ընտրությամբ: Տեղադրեք վահանակներ այնպես, որպեսզի
ճարպը հեռացնելու համար ակոսը ❿ ուղղված լինի դեպի հետ՝ ճարպը նրա միջով պետք է
հոսի ճարպ հավաքելու համար ընդկալի մեջ ❽: Առաջին անգամ օգտագործելու ժամանակ,
գրիլի շարժական վահանակների աշխատանքային մակերեսը թղթե անձեռոցիկի
օգնությամբ յուղեք խոհարարական յուղի բարակ շերտով: Հրակայուն ծածկույթի
լավագույն աշխատանքը ապահովելու համար քսեք յուղի կրկնակի շերտ: Առաջին անգամ
սարքը պետք է տաքանա առանց սննդամթերքի մոտ տասը (10) րոպե: Փոքր քանակությամբ
թեթև ծուխը կամ հոտը համարվում են նորմալ և անվնաս:
Շահագործում
54
aeno.com/documents