HYE
Էլեկտրական AENO EG1, EG1-UK գրիլը նախատեսված է տարբեր մսային և
ձկնային ուտեստների պատրաստման համար։
Տեխնիկական բնութագրեր
Սնուցման լարումը՝ AC220–240 Վ, հաճախականությունը՝ 50/60 Հց: Հզորությունը՝ 2000.0
Վտ: Աշխատանքային մակերեսի չափը (Ե × Լ)՝ 320 մմ × 220 մմ: Շարժական վահանակների
մակերեսի աշխատանքային ջերմաստիճանը՝ 80-230 °C: Բացման անկյունը՝ 40°-130°
(կամայական բացում), 180° (ամբողջական բացում): 15 մմ հաստությամբ սթեյք
պատրաստելու ժամանակը՝ 5 րոպե: Ճարպը հավաքելու ընդկալը՝ պլաստիկից: Շարժական
վահանակները՝ երկկողմանի: Քաշը՝ 5,08 կգ:
Առաքման բովանդակությունը
Գրիլ AENO, շարժական վահանակներ (2 հատ), յուղ հավաքելու համար պլաստիկե ընդկալ,
կարճ ուղեցույց, երաշխիքային քարտ:
Սահմանափակումներ և նախազգուշացումներ
Երեխաները և հաշմանդամություն ունեցող անձինք գրիլը կարող են օգտագործել միայն
մեծահասակների և փորձառու անձանց հսկողության տակ: Գրիլը պահեք երեխաների
համար անհասանելի վայրում: Գրիլի աշխատելու ընթացքում պատյանը տաքանում է մինչև
բարձր ջերմաստիճանի, մթերքները բաց են թողնում տաք գոլորշի և ճարպի ցայտուկներ:
Բարձրացրեք գրիլի պատյանի կափարիչը ❷ միայն բռնակից բռնելով ❶ (տես նկար а):
Գրիլի պատյանի հիմքի ներսի ❺ տակդիրում ❾ գտնվում է ճարպ հավաքելու պլաստիկե
ընդկալ ❽ (տես նկար b). զգուշորեն տեղաշարժեք գրիլի պատյանը, եթե տաք ճարպը
հավաքվել է ընդկալում: Մի հանեք գրիլի պատյանի հիմքի ընդկալը, մինչև որ սարքը չսառչի:
Ձեռքերով մի դիպչեք գրիլի պատյանին, երբ այն աշխատում է, օգտագործեք սարքի հետ
աշխատելու համար ջերմակայուն թաթմաններ կամ ձեռնոցներ: Գրիլը մի օգտագործեք
շենքից դուրս, այն պահեք ջերմության աղբյուրներից, արևի ուղիղ ճառագայթներից, բաց
կրակից կամ բարձր խոնավությունից հեռու և երբեք մի աշխատեք նրա հետ թաց ձեռքերով:
Միշտ անջատեք վարդակից, երբ գրիլից չեք օգտվում: Մի ընկղմեք սարքը ջրի կամ այլ
հեղուկների մեջ: Եթե գրիլը ընկել է ջրի մեջ, նախ անջատեք այն վարդակից և միայն դրանից
հետո սարքը դուրս բերեք ջրից՝ ձեռնոցներ հագնելով: Երբեք մի օգտագործեք գրիլը, եթե նա
կամ նրա հոսանքի լարը վնասված են: Մի փորձեք վերանորոգել սարքը ինքնուրույն: Գրիլը
միշտ տեղադրեք հուսալի և ջերմադիմացկուն հիմքով ուղիղ կայուն մակերևույթի վրա և
լավ օդափոխվող սենյակում: Եթե գրիլի մեջ չափազանց շատ մթերք կա և նա
aeno.com/documents
53