Télécharger Imprimer la page

Philips Sonicare Cordless Power Flosser Serie Instructions page 129

Publicité

132
Հայերեն
Մարտկոցի հեռացման ցուցումներ
պրոֆեսիոնալների համար՝ Sonicare Cordless Power
Flosser Series
Ներկառուցված վերալիցքավորվող մարտկոցը պետք
է հեռացվի միայն մասնագիտացված անձի կողմից,
երբ սարքը թափվում է։ Մարտկոցը հանելուց առաջ
համոզվեք, որ մարտկոցը լիովին լիցքաթափված է։
Սարքը բացելու գործիքների հետ աշխատելիս
և վերալիցքավորվող մարտկոցը թափելիս
նախաձեռնեք անվտանգության բոլոր
անհրաժեշտ նախազգուշական միջոցները:
Անպայման պաշտպանեք ձեր աչքերը, ձեռքերը,
մատները և մակերեսը, որի վրա աշխատում եք։
Մարտկոցների հետ գործ ունենալիս՝
համոզվեք, որ ձեր ձեռքերը, սարքավորումը և
մարտկոցները չոր են:
Հեռացնելուց հետո մարտկոցների
պատահական կարճ միացումից խուսափելու
համար զերծ պահեք մարտկոցները
մետաղական առարկաների հետ շփումից
(օրինակ՝ մետաղադրամներ, մազակալներ,
մատանիներ): Մի փաթաթեք մարտկոցները
ալյումինե փայլաթիթեղի մեջ: Թափելուց առաջ
փաթաթեք մարտկոցի տերմինալները կամ
մարտկոցները դրեք ցելոֆանի տոպրակի մեջ:
Վերալիցքավորվող մարտկոցը հեռացնելու համար
ձեզ հարկավոր է լարերի կծաքցան/մկրատ, հարթ
գլխով (ստանդարտ) և խաչաձև պտուտակահան:
1 Վերալիցքավորվող մարտկոցի լիցքը սպառելու
համար լիցքավորման մալուխն անջատեք Cordless
Power Flosser-ի հետևի կողմից, միացրեք սարքը և
թույլ տվեք այն աշխատի մինչև կանգ առնելը:
Կրկնեք այս քայլը, մինչև այլևս չկարողանաք
միացնել սարքը:

Publicité

loading