Télécharger Imprimer la page

Cybex Platinum CLOUD Z i-SIZE Mode D'emploi page 156

Publicité

Les langues disponibles
  • FR

Les langues disponibles

  • FRANÇAIS, page 16
ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
CLOUD Z i-Size
Չափսերը՝ 45–87 սմ
Քաշը՝ առավել. 13 կգ
Շնորհակալություն Ձեր մեքենայի նստատեղն ընտրելիս Cloud Z i-Size -ի
վրա կանգ առնելու համար:
Ուշադիր կարդացեք Օգտագործման ուղեցույցը՝ նախքան Ձեր մեքենայի
մեջ նստատեղը տեղադրելը, և այն մշտապես պահեք ձեռքի տակ՝
համապատասխան խցիկում։
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Առանց Տեսակը հաստատող մարմնի հավանության չի կարելի
ձևափոխել կամ որևէ բան ավելացնել մեքենայի մանկական
նստատեղի վրա:
Ձեր երեխայի՝ պատշաճ ձևով պաշտպանվածությունն ապահովելու
համար միանգամայն կարևոր է, որ դուք օգտագործեք մեքենայի
նստատեղն այնպես, ինչպես նկարագրված է Օգտագործման
ուղեցույցում:
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է տեղադրել միայն
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
Մեքենայի նստատեղը կարող է ամրանալ Base Z/Base Z One-ին և
ISOFIX-ին կամ 3 կետանոց ավտոմատ գոտուն, որը հաստատված է
ՄԱԿ-ի Կանոնակարգ No. 16-ի կամ համարժեք չափանիշի համաձայն։
Եթե մեքենայի նստատեղը տեղադրված է 3 կետանոց ավտոմատ
գոտիով, ապա մեքենայի գոտու ճարմանդը երբեք չպետք է հասնի
մեքենայի նստատեղի գոտկատեղի անվտանգության գոտու
ուղղորդիչին: Եթե գոտու լեզվակը չափազանց երկար է, ապա
մանկական նստատեղը հարմար չէ մեքենայում այս դիրքում
օգտագործելու համար:
Առջևի ուղևորի նստատեղի վրա մեքենայի մանկական
նստատեղի տեղադրումը առջևի ակտիվացված
անվտանգության բարձիկով ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
HY
Բացառությամբ Օգտագործման ուղեցույցում նկարագրվածի և
երեխայի համար պասիվ անվտանգության համակարգում նշվածի,
մի՛ օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր:
154
Նորածնի համար նախատեսված ներդիրն օգտագործվում է ձեր
երեխային պաշտպանելու նպատակով, և այն պետք է կիրառել մինչև
երեխայի 60 սմ հասակը։
Յուրաքանչյուր ուղևորությունից առաջ համոզվեք, որ մանկական
նստատեղի ամրագոտին կարգավորված է ճիշտ կերպով և ամուր
գրկում է երեխայի մարմինը: Երբեք չպետք է ոլորել գոտիները:
Մեքենայի մեջ գտնվելիս երեխային մշտապես ամրակապեք։
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը
և հարմարավետությունը՝ միաժամանակ ապահովելով գոտու
համակարգի համապատասխան հարմարեցումը:
Ավտոմեքենայի նստատեղը պետք է մշտապես ճիշտ կերպով
տեղադրված և ամրացված լինի տրանսպորտային միջոցի մեջ,
նույնիսկ երբ այն ընթացքի մեջ չէ:
Տելեսկոպիկ «ոտնակը» պետք է մշտապես լինի անմիջական
կոնտակտի մեջ տրանսպորտային միջոցի հատակի հետ: Եթե
Ձեր տրանսպորտային միջոցն ունի պահեստային խցիկներ
ոտնատեղում, անպայմանորեն կապ հաստատեք տրանսպորտային
միջոցի արտադրողի հետ։
Վարելիս մեքենայի նստատեղը պետք է մշտապես ամրացված լինի
ընթացքին հակառակ դիրքում:
Որպեսզի մեքենայի նստատեղը հնարավոր լավագույն
պաշտպանությունն ապահովի, մշտապես օգտագործեք կողային
հարվածների ժամանակ գծային պաշտպանությունը (ԿԳՊ):
Տրանսպորտային միջոցի մեջտեղի նստատեղի վրա մեքենայի
նստատեղն օգտագործելիս կողային հարվածների ժամանակ գծային
պաշտպանությունը (ԿԳՊ) երբեք չպետք է դուրս ծալվի:
Մեքենայի նստատեղը նաև փորձարկվել և հաստատվել է
առանց դուրս ծալված, կողային հարվածների ժամանակ գծային
պաշտպանության կիրառման (ԿԳՊ) դեպքում:
Մշտապես ստուգեք, որ տրանսպորտային միջոցի դուռը փակելիս
կամ հետևի նստատեղը հարմարեցնելիս մեքենայի նստատեղն ինչ-որ
մակերեսի սեղմված չէ։
Ուղեբեռը կամ ցանկացած այլ առարկա, որն առկա է
տրանսպորտային միջոցում, պետք է մշտապես ամուր կապված լինի:
Այլապես, դրանք կարող են ընկնել տրանսպորտային միջոցի մեջ,
ինչն էլ կարող է պատճառել մահացու վնասվածքներ:
Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց
նստատեղի պատյանի: Համոզվեք, որ օգտագործվում է միայն
օրիգինալ CYBEX նստատեղի պատյան, քանի որ պատյանը գլխավոր
տարր է, որը հնարավոր է դարձնում նստատեղի ճիշտ գործառույթը:

Publicité

loading