նվազեցնելու համար: Առաջին մի քանի գործարկումներին սարքի դետալները կտաքանան
և կարձակեն տհաճ հոտ: Հետագայում հոտը կկորի: Լուծում. խորհուրդ է տրվում բլենդերը
տեղադրել լավ օդափոխվող սենյակում:
Մթերքները վատ են մանրացվում: Հնարավոր պատճառները. սնուցման ցանցի ցածր
լարում, չափից շատ կամ շատ քիչ մթերք է թասի մեջ, շատ քիչ ջուր է թասի մեջ: Լուծում.
միացրեք սարքի խրոցը 220 Վ-ից ոչ պակաս լարումով վարդակից, օգտագործեք լարման
կայունացուցիչ, հեռացրեք ավելորդ մթերքը ամանի մեջից կամ ավելացրեք ջուր:
Հեղուկը թափվում է բլենդերի թասի եզրով։ Հնարավոր պատճառները. չափից շատ
հեղուկ կա: Լուծում. համոզվեք, որ հեղուկի քանակը չի գերազանցում հրահանգների մեջ
նշված առավելագույն մակարդակը:
Е1 և Е2 սխալները: Հնարավոր պատճառները. մեծ կափարիչը և (կամ) բլենդերի թասը
սխալ են տեղադրված, թեքություններով: Լուծում. հանեք մեծ կափարիչը և (կամ) բլենդերի
թասը և կրկին տեղադրեք դրանք:
Սխալ Е3: Հնարավոր պատճառները. ամանի մեջ չկա հեղուկ և/կամ մթերք,
ջերմաստիճանի սենսորները անջատում են սարքը գերտաքացման պատճառով: Լուծում.
թասի մեջ ավելացրեք հեղուկ կամ մթերք:
Բլենդերը տաքանում է, շեղբը չի պտտվում: Հնարավոր պատճառները. էլեկտրական
սխեմայի կարճ միացում: Լուծում. դիմեք սպասարկման կենտրոն:
Ուշադրությու'ն Եթե հնարավոր ուղղություններից ոչ մեկը չի օգնել լուծել Ձեր խնդիրը,
դիմեք մատակարարին կամ սպասարկման կենտրոն: Խնդրում ենք մի ապամոնտաժեք
սարքը և մի փորձեք վերանորոգել այն ինքնուրույն:
84
aeno.com/documents