հատուկ պաշտպանիչ դիմակներ, որոնք հատուկ նախատեսված
են շատ մանր, միկրոսկոպիկ մասնիկներից շնչուղիները
պաշտպանելու համար:
Հետևեք բոլոր՝ մշակվող նյութին, անձնակազմին, կիրառման
եղանակին և վայրին վերաբերող հրահանգներին (օրինակ՝
աշխատանքի անվտանգություն, մնացուկների օգտահանության
կանոններ և այլն):
Հավաքեք մնացուկները աշխատանքի կամ դետալի մշակման
վայրում, մի թափեք դրանք նման թափոնների համար
չնախատեսված վայրերում՝ վնասելով շրջակա միջավայրը:
Հատուկ աշխատանքների համար օգտագործեք
համապատասխան լրացուցիչ պարագաներ: Դրա շնորհիվ
ավելի քիչ քանակությամբ մասնիկներ կգոյանան:
Օգաագործեք համապատասխան փոշեհավաք, փոշու հեռացման
հարմարանք:
Նվազեցրեք փոշոտվածության աստիճանը կատարելով
հետևյալ ցուցումները.
- Մի պահեք արտադրվող փոշու, մասնիկների հոսքը ձեր կամ
ձեր մոտակայքում գտնվող անձանց վրա, նաև մի ուղղեք օդի
հոսանքը հավաքված փոշու կամ մասնիկների վրա:
- Օգտագործեք համապատասխան փոշեհավաք հարմարանք և/
կամ օդի զտիչ:
- Աշխատավայրը օդափոխել և անընդհատ մաքրել՝
օգտագործելով փոշեկուլ: Ավլելը կամ փչելը հակառակը,
փոշին բարձրացնում է:
- Փոշեկուլով մաքրեք և լվացեք նաև պաշտպանիչ հագուստը:
Չմաքրել հագուստը փչելով, խփելով կամ խոզանակելով:
Li-Ion/Լիթիում-իոնային կուտակիչ մարտկոցների
տեղափոխում.
Li-Ion մարտկոցների տեղափոխման համար և ժամանակ
կիրառելի են վտանգավոր բեռների տեղափոխման օրենքը և
ՄԱԿ-ի UN 3480 և UN 3481 հրահանգները: Լիթիում-
իոնային (Li-Ion) մարտկոցները ուղարկելուց առաջ ճշտեք
դրանց տեղափոխման համար գործող կանոնները:
Անհրաժեշտության դեպքում տեղեկացեք ձեր բեռնափոխադրող
կազմակերպությունից մարտկոցների տեղափոխման անվտանգ
և թույլատրելի եղանակների վերաբերյալ: Metabo
ընկերությունը առաջարկում է արտոնագրված
փաթեթավորումներ:
Ուղարկեք մարտկոցները միայն եթե նրանց կորպուսը վնասված
չէ և հեղուկը չի թափվում: Ուղարկվող մարտկոցը հանեք
գործիքից: Պաշտպանեք հպակները կարճ միացումից (օր.
մեկուսացրեք մեկուսիչ ժապավենով):
5. Ընդհանուր նկարագրություն
Տես էջ 2:
1 Կապիչ գայլիկոնի *
2 LED-լամպ
3 Կարգավորող կցորդիչ (ուժի մոմենտի կարգավորում/
սահմանափակում, ուժի առավելագույն մոմենտ)
4 Կարգավորող կցորդիչ
(Ուժի մոմենտի սահմանափակում) *
5 Կարգավորող կցորդիչ
(Պտուտակում, հորատում, հարվածային հորատում) *
6 Ռեժիմների փոխարկիչ (1./2. արագություն)
7 Լիցքավորման ցուցիչ մարտկոցի լիցքավորման
մակարդակի վերահսկման համար
8 Կեռիկ փոկի համար
9 Պտտման ուղղության փոխարկիչ (Պտույտների
ուղղության կարգովորում, ապահով ամրացում
տեղափոխման ընթացքում)
10 Գործարկման/անջատման կոճակ
11 Մարտկոցի ապաբլոկավորում
12 Մարտկոցային բլոկ
13 Պաշտպանիչ կափարիչ *
* կախված է առաքվող լրակազմից
6. Կիրառում
6.1
Բազմաֆունկցիոնալ վերահսկման համակարգ
գործիքի վրա
Եթե գործիքը ինքնուրույն անջատվում է, նշանակում է
ակտիվացել է գործիքի էլեկտրոնիկայի
ինքնապաշտպանական ռեժիմը: Հնչում է նախազգուշացնող
ձայնային ազդանշան (երկար ազդանշան) Ազդանշանը
անջատվում է առավելագույնը 30 վրկ. անց կամ գործարկման
կոճակը (10) թողնելուց հետո:
Չնայած այս պաշտպանիչ ֆունկցիայի, որոշ
կիրառումների արդյունքում կարող է առաջանալ
գերբեռնվածություն և, հետևաբար, գործիքի վնասում:
Պատճառներ և լուծումներ.
1. Մարտկոցը գրեթե նստել է (էլեկտրոնիկան
պաշտպանում է մարտկոցը մինչև վերջ լիցքաթափվելուց):
Եթե մարտկոցը համարյա նստած է, այն պետք է
լիցքավորվի:
2. Գործիքի երկարատև բեռնվածությունը բերում է գործիքի
տաքանալուն:
Հովացրեք գործիքը կամ կուտակիչ մարտկոցը:
Ցուցում. Գործիքը ավելի շուտ է հովանում, եթե այն
միացնեք պարապ ընթացքի վրա:
3. Չափազանց բարձր լարման պարագայում (օր.՝
երկար հոսանքազրկումից հետո) գործիքը անջատել:
Գործիքը անջատել գլխավոր անջատիչից (10) միայն:
Այնուհետև սովորական շարունակել աշխատանքը:
Խուսափեք այլ արգելափակումներից:
6.2
Մարտկոցային բլոկ
Գործարկելուց առաջ լիցքավորել մարտկոցը:
Հզորության նվազեցման դեպքում լիցքավորեք մարտկոցը:
Պահպանման օպտիմալ ջերմաստիճանի սահմաններն են
10°C -ից մինչև 30°C:
Մարտկոցի հանում
Մարտկոցային բլոկի ապաբլոկավորման կոճակը (11) սեղմել
և մարտկոցային բլոկը (12) հանել:
Մարտկոցի տեղադրում
Մարտկոցային բլոկը (12) սեղմելով տեղադրել, մինչև
ուղեկցվող հատուկ զարկով այն չնստի իր տեղում:
6.3
Պտույտների ուղղութան, տեղափոխման համար
բլոկավորման
կարգավորում
Պտույտների ուղղության փոխարկիչը (9) գործարկել
ՄԻԱՅՆ
չաշխատող շարժիչի դեպքում:
Պտույտների ուղղության փոխարկիչ (9) (պտույտների
ուղղությունների ռեժիմներ, ամրացում տեղափոխման համար):
Տես էջ 2.
R = Աջակողմյան պտույտներ
ՀԱՅԵՐԵՆ hy
63