Ինչպես հալեցնել սառցարանի խցիկը
1 . Խորհուրդ է տրվում ջերմաստիճանը նշանակել Fast Freeze/Fast Cool* 4 ժամ առաջ` նախքան սառցարանի խցիկից մթերքը հանելը`
երկարացնելով մթերքի պահպանումը հալեցման փուլի ժամանակ:
2 . Հալեցնելու համար անհրաժեշտ է սարքավորումն անջատել և դարակները հանել: Դրեք սառցակալած մթերքը սառը տեղում: Բաց թողեք
դուռը որպեսզի սառույցը հալչի: Ջրի արտահոսքը կանխելու համար խորհուրդ է տրվում ներծծող կտոր դնել սառցարանի խցիկի հատակին և
պարբերաբար քամել այն:
3 . Մաքրեք սառցարանի խցիկի ներսի հատվածը և զգուշորեն չորացրեք այն:
4 . Միացրեք սարքավորւոմը և ետ դրեք մթերքը:
Ֆունկցիոնալ հնչյուններ
1 . Սարքավորման աշխատանքի ժամանակ` կոմպրեսորի արձակած ձայնային ազդանշանը
համարվում է նորմալ:
2 . Կլկլոցը և շխկոցը առաջանում են, երբ սառեցման գազը անցում է կատարում
դեպի հովացման խողովակ, հետևաբար, դա նորմալ է:
3 . Դուք կարող եք լսել ճռռոցի ձայն, երբ կոմպրեսորը գտնվում է ակտիվ և ոչ ակտիվ վիճակում . ըստ
սարքավորման կառուցվածքի` դա համարվում է նորմալ ձայն:
4 . Ստուգեք, որպեսզի սառնարանի դռան պատշգամբերը և սառնարանի
դարակները պատշաճ կերպով դիրքավորված լինեն` հնարավոր թրթռումներից խուսափելու համար:
5 . Չի կարելի ապակե տարաներն անմիջապես (շշեր, բանկաներ և այլն) մեկը մյուսին հպված դնել` հնարավոր թրթռումներից խուսափելու
համար:
6 . Այս սարքավորումը հագեցած է մի կոմպրեսորով, որն աշխատում է օպտիմալ արագությամբ` էներգիայի սպառումը հասցնելով նվազագույնի:
Հետևաբար, կարող է պատահել այնպես, որ որոշ դեպքերում (ամռանը կամ երբ մեծ քանակության մթերք է դրվում) կոմպրեսորը կարող է
մեծացնել արագությունը և լինել ավելի աղմկոտ քան սովորաբար:
Խորհուրդներ` սարքավորումը չօգտագործելու դեպքում
Սարքավորումը չօգտագործելու դեպքում
Անջատեք սարքավորումն էլեկտրամատակարարումից, դատարկեք այն, հալեցրեք (եթե անհրաժեշտ է) և մաքրեք:
Թեթևակի բաց թողեք դռները, որպեսզի խցիկների ներսում օդի շրջանառություն կատարվի: Այս գործողությունն անելով դուք կխուսափեք
բորբոսի և վատ հոտերի առաջացումից:
Էլեկտրամատակարարման ընդհատման դեպքում
Փակ պահեք դռները, որպեսզի մթերքը հնարավորինս երկար մնա սառը: Նորից մի սառեցրեք այն մթերքը, որը մասամբ հալվել է: Եթե հոսանքը
երկար ժամանակ անջատված է, ապա քողարկված ահազանգը նույնպես կարող է ակտիվանալ (էլեկտրոնիկայի արտադրանքներում):
6
Օգտագործման և Խնամքի ուղեցույց