Télécharger Imprimer la page

Whirlpool ART 66102 Manuel De L'utilisateur page 132

Publicité

Les langues disponibles
  • FR

Les langues disponibles

  • FRANÇAIS, page 98
Ինչպես օգտագործել սարքավորումը
Առաջին օգտագործում
Տեղադրելուց հետո, սպասեք առնվազն երկու ժամ` նախքան սարքավորումը հոսանքին միացնելը: Սարքավորումը միացրեք
էլեկտրամատակարարմանը և այն կսկսի ավտոմատ կերպով աշխատել: Մթերքի պահպանման իդեալական ջերմաստիճանը նախապես նշանակվում
է գործարանում:
Սարքավորումը միացնելուց հետո անհրաժեշտ է սպասել 4-6 ժամ ճիշտ պահպանման ջերմաստիճանին հասնելու համար: Դիրքավորեք
հակաբակտերիալ ֆիլտրը օդափոխիչի մեջ այնպես, ինչպես նշված է ֆիլտրի փաթեթավորման վրա (առկայության դեպքում): Եթե լսվում է
ձայնային ազդանշան, ապա նշանակում է, որ ջերմաստիճանի ահազանգը միացել է . սեղմեք կոճակը ձայնային ահազանգերն անջատելու համար:
Սառնարանի խցիկ և մթերքի պահեստ
Սառնարանի խցիկում կարող եք պահել թարմ մթերք և խմիչք: Սառնարանի խցիկն ավտոմատ կերպով ամբողջությամբ հալչում է: Խցիկի ետևի
ներքին պատի վրա ջրի կաթիլների պատահական հայտնվելը նշան է այն բանի, որ այն ավտոմատ հալեցման փուլում է: Հալած ջուրը լցվում է
արտահոսքի խողովակի մեջ, իսկ հետո հավաքվում տարայում որտեղ այն գոլորշիանում է:
Նշում՝ Շրջակա միջավայրի ջերմաստիճանը` կախված դռան բացման հաճախականությունից և սարքավորման դիրքից, կարող է ազդեցություն ունենալ
երկու խցիկների ներքին ջերմաստիճանի վրա: Սահմանեք ջերմաստիճանները կախված այս գործոններից: Շատ խոնավ պայմաններում սառնարանի
խցիկում կարող է գոլորշու խտացում առաջանալ, հատկապես ապակե դարակներին: Այս դեպքում խորհուրդ է տրվում փակել հեղուկով լի տարաները
(օր .` կաթսա), փաթաթել բարձր ջրի պարունակություն ունեցող մթերքները (օր .` բանջարեղեն) և միացնել օդափոխիչը, եթե առկա է: Բոլոր դարակները,
դռան դարակները և դարակաշարերը շարժական են:
Օդափոխություն
Օդափոխիչի շնորհիվ խցիկների ներսում ջերմաստիճանը բաշխվում է հավասարապես և, հետևաբար, մթերքն ավելի լավ է պահպանվում և
ավելորդ խոնավության առաջացման հավանականությունը նվազում է: Չի կարելի խոչընդոտել օդափոխության տարածքին:
Ինչպես պահել թարմ մթերքը և ըմպելիքը
Այն մթերքները, որոնցից առաջանում է մեծ քանակության էթիլեն գազ (խնձոր, ծիրան, տանձ, դեղձ, ավոկադո, թուզ, սալորաչիր, հապալաս,
եմիշ, լոբի) և այն մթերքները, որոնք զգայուն են այդ գազի նկատմամբ, ինչպիսիք են` բանջարեղենը և աղցանը, անհրաժեշտ է առանձնացնել
կամ փաթեթավորել այնպես, որ պահպանման ժամկետը չկրճատվի . օրինակ, լոլիկները չի կարելի պահել կիվիի կամ կաղամբի հետ: Չի կարելի
մթերքները չափազանց մոտ պահել, որպեսզի բավարար չափով օդի շրջանառություն կատարվի: Օգտագործեք վերամշակվող պլաստմասե,
մետաղական, ալյումինե և ապակե տարաներ և կպչուն ժապավեն մթերքները փաթեթավորելու համար:
Եթե դուք ունեք քիչ քանակության մթերք սառնարանում պահելու համար, ապա խորհուրդ է տրվում օգտագործել մրգի և բանջարեղենի դարակը,
քանի որ այն խցիկի ամենասառը տարածքն է: Մշտապես օգտագործեք փակ տարաներ հեղուկների և այն մթերքների համար, որոնք կարող են
տարածվել կամ փչանալ փոխանցվող երանգներից և հոտերից: Որպեսզի խուսափեք շշերի ընկնելուց, կարող եք օգտագործել շշի բռնակը (առկա
է ընտրված մոդելների վրա):
**
4
Պայմանական նշաններ
ՄԵՂՄ ԳՈՏԻ
Առաջարկվում է արևադարձային մրգերի, պահածոների,
խմիչքների, ձվի, սոուսների, թթու վարունգի, կարագի և
ջեմի պահպանման համար
ՍԱՌԸ ԳՈՏԻ
Խորհուրդ է տրվում պանրի, կաթի, կաթնամթերքի,
դելիկատեսների, յոգուրտի պահպանման համար:
ԱՄԵՆԱՍԱՌԸ ՏԱՐԱԾՔ
Առաջարկվում է` սառեցրած կտորների, աղանդերի,
ձկան և մսի համար
ՄՐԳԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԴԱՐԱԿ
**
"0 ° ԳՈՏԻ" ԽՑԻԿՈՎ մոդելների համար "ամենասառը
տարածքը" նշված է պատկերի վրա
Օգտագործման և Խնամքի ուղեցույց

Publicité

loading