Երաշխիքի պայմանները Հայաստանի համար
Panasonic Corporation-ը, Կոմպանիան Հայաստանի
մատակարարվող բոլոր ապրանքատեսակներին տալիս
է արտադրողի երաշխիքը 1 (մեկ) տարի ծամկետով:
Սույն երաշխիքը տալիս է արտադրողը ի հավելումն
գնորդի սահմանադրական իրավունքների և ոչ մի
կերպով չի սահմանափակում այդ իրավունքները։
Տվյալ երաշխիքը գործում է ապրանքում անսարքություն
բացահայտելու դեպքում, որն առաջացել է մասերի, կամ դրանց
հավաքման հետ կապված հետևվյալ պայմանների դեպքում.
1. Ապրանքը պետք է գնված լինի Հայաստանի
տարածքում և պետք է օգտագործվի խիստ
համապատասխան շահագործման կարգի,
տեխնիկական ստանդարտների պահանջներին և/
կամ անվտանգության պահանջներին։ Հայաստանի
տարածքում օգտագործելու համար նախատեսված
պաշտոնական տեսականու ցանկը տեղակայված է
http://service.panasonic.ua ինտերնետ-էջում։
2. Տվյալ երաշխիքը չի գործում, եթե վնասման կամ
թերության պատճառը հանդիսանում են հրդեհը, կայծակը
կամ բնական ուրիշ երևույթներ, սարքի մեջ հեղուկի
ներթափանցումը, մեխանիկական վնասվածքները, ոչ ճիշտ
շահագործումը, այդ թվում ՝շահագործման հրահանգում
նշված հոսանքի աղբյուրից բացի այլ աղբյուրից օգտվելը,
անփույթ վերաբերմունքը, սարքի մեջ օտար մարմինների
և միջատների ներթափանցումը, վերանորոգումը կամ
կարգաորումը, որը կատարվել է նման սպասարկում
իրականացնելու համապատասխան վկայական չունոցող
անձը, եթե շահագործումն անմիջականորեն կապված է
ձեռնարկատիրական գործունունեության հետ, ինչպես
նաև տեղադրումը, ձևափոխումը կամ շահագործումը
տեխնիկական պայմանների և/կամ անվտանգության
օրենքների խախտումներով։
3. Այն դեպքում, եթե երաշխիքային ժամկետում
փոխանակվել են որևէ մաս, կամ մասեր այլ մասով
կամ մասերով, որոնք չեն առաքվել կամ թույլատրվել
արտադրողի կողմից, և որոնք չեն եղել համապատասխան
որակի, կամ նրանց չի կարելի կիրառել տվյալ
ապրանքում, ապա գնորդը կորցնում է տվյալ
երաշխիքային պարտականությունների հետ կապված
բոլոր իրավունքները, ընդհուպ մինչև փոխհատուցում։
4. Սույն երաշխիքը չի տարածվում ծրագրային ապահովման,
ձևավորման մասերի և իրանի, լամպերի, մարտկոցի,
կուտակիչի, ձայնահանիչ ասեղի, ալեհավաքի և միացնող
մալուխների, պահպանիչ էկրանի, աղբի տոպրակի, ցանցի և
դանակի, զտիչների, խոզանակի, քարթրիջի և շահագործման
սահմանափակ ժամկետ ունեցող այլ դետալների վրա։
Տեղադրումը և միացումը
Գնված ապրանքի տեղադրման համար դուք կարող
եք օգտվել լիազորված սպասարկման կենտրոնների
մասնագետների վճարովի ծառայություններից, որոնք
կկատարեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները
ապրանքի կանոնավոր օգտագործման համար։
Տվյալ երաշխիքային պարտականությունները Հայաստանի
տարածքում ապահովում են սպասարկման կենտրոնները,
որոնց ցանկը դուք կարող եք ստանալ Panasonic-ի
ինֆորմացիոն կենտրոնում, հեռ. +38-0-(44)-490-38-98/զանգը
անվճար է/ կամ http://service.panasonic.ua ինտերնետ-էջում
Աքսեսուարների և ծախսվող նյութերի վերաբերյալ
տեղեկությունը https://www.panasonic-plaza.ua ինտերնետ-էջում
Վերանորոգման ընթացքի վերաբերյալ տեղեկություը
հասանելի է "Վերանորոգումների ինֆորմացիոն
համակարգ"-ում՝ http://service.panasonic.ru/RepairSystem
ինտերնետ-էջում։
7