Մարտկոցի կարգավիճակ
-
UL ստանդարտներին համապատասխանող
կամ ANSI/UL 60950-1-ով վավերացված
անձնական համակարգչի ստանդարտ USB
միակցիչ:
-
UL ստանդարտներին համապատասխանող
կամ ANSI/UL 60950-1-ով վավերացված USB
ելքային միացքով LPS էլեկտրասնուցում:
-
UL ստանդարտներին համապատասխանող
կամ վավերացված 1310 2-րդ դասի
էլեկտրասնուցում:
Կարևոր է. Պատի հարմարիչը պետք է լինի
անվտանգ չափազանց ցածր լարման աղբյուր, որը
համատեղելի պետք է լինի սարքի ներքևի մասում
նշված էլեկտրական հարաչափերի հետ:
3 Տեղադրեք բռնակը լիցքավորման ճամփորդական
պատյանի մեջ։
-
Բռնակը 2 կարճ ազդանշան է թողնում, ինչը
հաստատում է, որ բռնակը պատշաճ կերպով
տեղադրված է։
-
Մարտկոցի ցուցիչի թարթող լույսը ցույց է
տալիս, որ ատամի խոզանակը լիցքավորվում է։
4 Ճամփորդական պատյանը լիցքավորում է ատամի
խոզանակն այնքան ժամանակ, մինչև այն
ամբողջությամբ լիցքավորվի:
-
Երբ բռնակոթն ամբողջությամբ լիցքավորվի,
մարտկոցի ցուցիչը 30 վայրկյան կվառվի կանաչ
լույսով, ապա կանջատվի:
Նշում՝ Լիցքավորման ճամփորդական պատյանով
բռնակի լիցքավորումը կարող է տևել ավելի երկար,
քան լիցքավորիչով:
Մարտկոցի կարգավիճակը (երբ բռնակը
հոսանքին միացրած լիցքավորիչի վրա է կամ
ճամփորդական պատյանի մեջ)
Երբ բռնակոթը տեղադրված է լիցքավորիչի վրա կամ
ճամփորդական պատյանի մեջ, մարտկոցի ցուցիչը
ցույց է տալիս մարտկոցի լիցքի մակարդակը:
779
Հայերեն