Metabo W 750-100 Notice Originale page 121

Table des Matières

Publicité

Les langues disponibles
  • FR

Les langues disponibles

  • FRANÇAIS, page 20
շահագործման տարբեր եղանակների ժամանակ օդում թռնող
մասնիկներից: Պաշտպանիչ դիմակը պետք է պաշտպանի
աշխատանքի ժամանակ առաջացած փոշուց: Աղմուկի մեջ
երկար աշխատանքը կարող է լսողության խանգարման կամ
կորստի պատճառ դառնալ:
ժ) Հետևեք, որ ներկա գտնվող անձինք պահպանեն
անվտանգ հեռավորություն ձեր աշխատանքային
վայրից: Աշխատանքային տարածքում գտնվող
յուրաքանչյուր անձ պետք է կրի պաշտպանիչ հագուստ:
Մշակվող նյութի/մակերեսի կամ սկավառակի կտորներ կարող
են պոկվել և վնասել աշխատանաքային անմիջական տարածքից
դուրս գտնվող անձանց:
ի) Եթե աշխատաում եք որևէ վայրում, որտեղ կարող են
թաքնված էլեկտրալարեր լինել կամ աշխատանքային
էլեկտրասնուցման լարին մոտ, բռնեք գործիքը միայն
մեկուսացված տեղերից, բռնակներից: Լարման տակ
հաղորդալարերի հետ հպման արդյունքում լարումը կարող է
փոխանցվել գործիքի մետաղական մասերին, ինչը կառաջացնի
էլէկտրական հարված:
լ) Հեռու պահեք էլեկտրասնուցման լարը պտտվող
սկավառակներից/ներդիր գործիքներից: Սարքի
նկատմամբ վերահսկողությունը կորցնելու դեպքում կարող եք
պտտվող սկավառակով դիպչել կամ կտրել սնուցման լարը, ձեր
ձեռքը կամ թևը կարող են վնասվել պտտվող գործիքին
հպվելուց:
խ) Երբեք մի վայր դրեք/իջեցրեք գործիքը, մինչև այն
ամբողջությամբ չանջատվի: Հակառակ դեպքում պտտվող
սարքը կարող է դիպչել սեղանին և ձեր վերահսկողությունից
դուրս գալ:
ծ) Կրելու/տեղափոխելու ընթացքում երբեք մի միացրեք
սարքը: Ձեր հագուստը կարող է պատահական հպվել պտտվող
սկավառակին և սկավառակը խրվել մարմնի վեջ:
կ) Պարբերաբար մաքրեք էլեկտրական գործիքի
օդափոխման անցքերը: Պտտական օդափուքը կարող է
պատյանի մեջ մետաղական փոշի ներքաշել, իսկ մետաղական
փոշու կուտակումը կարող է առաջացնել էլեկտրահարման
վտանգ:
հ) Մի կիրառեք էլեկտրական գործիքը բռնկվող նյութերի
գտնվելու վայրերում: Մշակվող նյութերը կարող են բռնկվել
կայծերից:
ձ) Մի օգտագործեք ներդիր գործիքներ, որոնց
կիրառման համար անհրաժեշտ է հեղուկ հովացուցիչ
նյութ: Ջրի կամ այլ հեղուկ հովացնող նյութերի
օգտագործումը կարող է էլեկտրական հարվածի պատճառ
դառնալ:
4.2
Հետահարում/հետհարվածում և անվտանգության
հրահանգներ
Հետահարումը/հետհարվածումը առաջանում է կիրառվող
գործիքի, ինչպիսին են պտտվող հղկասկավառակը, կտրող
սկավառակը, խոզանակը և այլն, պտտվելու ընթացքում
խցանման պատճառով խրվելու, լռվելու հետևանքով: Լռվելը,
խցանումը բերում են պտտվող գործիքի կտրուկ կանգին:
Արդյունքում, անվերահսկելի էլեկտրական գործիքն
արագացվում է արգելափակման կետում գործիքի պտույտների
հակառակ ուղղությամբ:
Եթե օրինակ հղկասկավառակը՝ խրվելով մշակվող նյութի մեջ
արգելափակվում, ծայրը լռվում է նախապատրաստվածքի մեջ
և սկավառակը կարող է կոտրվել կամ հետհարվածում
առաջացնել: Հղկասկավառակը շարժվում է շահագործողի
ուղղությամբ կամ հակառակ՝ կախված արգելափակման կետում
սկավառակի պտույտների ուղղությունից: Այս դեպքում էլ
հղկասկավառակները կարող են վնասվել:
Հետհարվածումը էլեկտրական գործիքի սխալ կամ ոչ
պրոֆեսիոնալ կիրառման արդյունք է: Հետհարվածումից
կարելի է խուսափել կատարելով ստորև նկարագրված
նախազգուշական միջոցառումները:
ա) Պինդ բռնեք էլեկտրական գործիքը, ձեր ձեռքերն ու
մարմինը բերեք այն դիրքի, որում կկարողանաք
դիմադրել հետհարվածի ուժին: Եթե առկա է, օգտվեք
լրացուցիչ բռնակից, որպեսզի մեկնարկի և արագ
պտտման ժամանակ ապահովեք առավելագույն
հնարավոր վերահսկողություն, հետհարվածի
դիմադրողականություն և արագ արձագանքում: Գործիքը
կիրառողը կարող է տիրապետել իրավիճակին հետհարվածի
ժամանակ, եթե հետևում է կանխարգելիչ միջոցառումներին:
բ) Ոչ մի դեպքում մի՛ մոտեցրեք ձեռքերը պտտվող
սկավառակներին: Հետհարվածի ժամանակ սկավառակը
կարող է հպվել ձեր ձեռքին և վնասել այն:
գ) Պահպանեք անհրաժեշտ տարածություն սարքից,
որպեսզի հետհարվածի պարագայում էլեկտրական
գործիքը ձեզ չկարողանա դիպչել: Հետհարվածումը մղում է
էլեկտրական գործիքը իր արգելափակման տեղում սկավառակի
պտույտներին հակառակ ուղղությամբ:
դ) Անկյունային, սուր ծայրերի և նմանատիպ
հատվածներում աշխատեք առավելապես զգույշ:
Խուսափեք սկավառակների, խոզանակների մշակվող
նախապատրաստվածքից հետցատկից կամ դետալի մեջ
խրվելուց: Անկյունային հատվածների, սուր ծայրերի
մշակման ժամանակ, կամ երբ պտտվող սկավառակը վայր է
սահում, առկա է լռվելու վտանգ: Դրա հետևանքով գործիքը
դառնում է անկառավարելի և առաջանում է հետհարվածում:
ե) Փայտ կտրելու համար մի օգտագործեք շղթայավոր
սղոցի սայր, 10 մմ-ից ավելի քայլով ալմաստե կտրող
սկավառակ/կտրող սայր կամ ատամնավոր սղոցի սայր:
Նման գործիքները հաճախ են առաջացնում հետհարված կամ
անկառավարելի դառնում:
4.3
Անվտանգության հատուկ ցուցումներ հղկման և
կտրման աշխատանքների ժամանակ.
ա) Օգտագործեք բացառապես ձեր էլեկտրական գործիքի
համար նախատեսված և թույլատրված
հղկասկավառակներ և հղկասկավառակին
համապատասխան պաշտպանիչ պատյան: Հղկասարքերը,
որոնք նախատեսված չեն տվյալ գործիքի համար, կարող են
բաց/չպաշտպանված մնալ գործիքի վրա և վտանգավոր լինել:
բ) Կորացված հղկասկավառակները պետք է նստեցնել
այնպես, որպեսզի սկավառակի հղկող մակերեսը մնա
պաշտպանիչ պատյանի տակ: Սխալ տեղադրված
սկավառակը, երբ ծայրը դուրս է մնում պաշտպանիչ
պատյանից, բավականաչափ պաշտպանված չէ:i
գ) Պաշտպանիչ պատյանը պետք է ամուր ամրացվի
էլեկտրական սարքին և առավելագույն ապահովության
համար այնպես կարգավորվի, որպեսզի
հղկասկավառակի միայն նվազագույն թույլատրելի
հատվածը երևա/դուրս մնա պատյանից: Պաշտպանիչ
պատյանը պաշտպանում է օգտագործողին մշակվող նյութի,
նախապատրաստվածքի բեկորներից, հղկասկավառակի հետ
պատահական հպումից, կայծերից, որոնցից հագուստը կարող
է հեշտությամբ բռնկվել և այլ հնարավոր վտանգներից:
դ) Հղկասկավառակները կարելի է օգտագործել միայն
դրանց համար նախատեսված նյութերի համար և
կիրառման բնագավառներում: Ինչպես օրինակ. Երբեք
մի օգտագործեք կտրող սկավառակը, նրա կողային
նիստը հղկման աշխատանքների համար: Կտրող
սկավառակները նախատեսված են կտրող ծայրով շերտերի
ՀԱՅԵՐԵՆ hy
121

Publicité

Table des Matières
loading

Table des Matières